Գազայի հատվածը պետք է վերադառնա Պաղեստինի վերահսկողությանը. Պաղեստինի նախագահ

Գազայի հատվածը պետք է վերադառնա Պաղեստինի վերահսկողությանը. Պաղեստինի նախագահ

Գազայի հատվածը պետք է վերադառնա պաղեստինյան օրինական իշխանությունների վերահսկողությանը: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը։

«Կտրականապես դեմ ենք Իսրայելի ծրագրերին, որոնք ինչ-որ ժամանակավոր լուծումներ են նախատեսում»,- ասել է նա՝ հավելելով, որ «ՊԱԿ»-ը (Պաղեստինի ազատության կազմակերպություն) պատրաստակամություն է հայտնել միանալու հրադադարի շուրջ բանակցություններին: