Դուք մի քանի օր կծիծաղեք, բայց ապագայում շատ լաց կլինեք. Հասան Նասրալլայը՝ Իսրայելին

Դուք մի քանի օր կծիծաղեք, բայց ապագայում շատ լաց կլինեք. Հասան Նասրալլայը՝ Իսրայելին

Դուք մի քանի օր կծիծաղեք, բայց ապագայում շատ լաց կլինեք։ Այս մասին ասված է «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլայի՝ Իսրայելին ուղղված ուղերձում, փոխանցում է Irna-ն։

«Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումը Բեյրութում Դահիայի վրա ռազմական ագրեսիա էր, և մենք կպատասխանենք։ Մենք բոլոր ճակատներում թեւակոխել ենք նոր փուլ, և թշնամին պետք է հաշվեհարդար ակնկալի»,- ընդգծել է նա։