Դոնալդ Թրամփը մահափորձից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ

Դոնալդ Թրամփը մահափորձից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ

ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը Հանրապետական կուսակցության համագումարին վիրակապած ականջով է ներկայացել:

Հիշեցնենք, որ Թրամփի ականջը վնասվել է Փենսիլվանիայում նրա դեմ իրականացված մահափորձի հետևանքով:

Հնչել են կրակոցներ, որից հետո նա ընկել է. Գաղտնի ծառայության աշխատկիցները մարմիններով ծածկել են նախկին նախագահին: Ըստ ՀԴԲ-ի՝ կրակողը՝ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, չեզոքացվել է: Նրա քայլի դրդապատճառն առայժմ անհայտ է: Իրավապահ մարմինները միջադեպի հետաքննություն են սկսել:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դատապարտել է Թրամփի դեմ մահափորձը: