Սիրիայում սպանվել է իրանցի ռազմական խորհրդական. ԻՀՊԿ-ի հրամանատարը մեղադրում է Իսրայելին

Սիրիայում սպանվել է իրանցի ռազմական խորհրդական. ԻՀՊԿ-ի հրամանատարը մեղադրում է Իսրայելին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին հայտարարել է, որ Իսրայելը պետք է արձագանքի իրանցի ռազմական խորհրդական Սաիդ Աբյարի մահվանը, հայտնել է Mehr-ը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարը չորեքշաբթի հրապարակված ուղերձում ցավակցություն է հայտնել այս շաբաթվա սկզբին իսրայելական հարձակման հետևանքով Հալեպի արվարձաններում զոհված իրանցի ռազմական խորհրդական Սաիդ Աբյարի մահվան կապակցությամբ:

 

«Մանկասպան սիոնիստ հանցագործները պետք է իմանան, որ իրենք են վճարելու արյունահեղության համար»,- ասել է նա։

Թեհրանում երեքշաբթի տեղի է ունեցել Սաիդ Աբյարի հուղարկավորության արարողությունը։