Թրամփը մայիսին նախընտրական արշավում հավաքել է ռեկորդային՝ 300 մլն դոլար

Թրամփը մայիսին նախընտրական արշավում հավաքել է ռեկորդային՝ 300 մլն դոլար

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր կողմնակիցները մայիսին նվիրաբերել են ռեկորդային՝ 300 մլն դոլարի գումար։

«Ռեկորդային գումար է հավաքվել Թրամփի նախագահական ընտրարշավի համար։ Թրամփի ընտրարշավը եւ նրան աջակցող կազմակերպությունները հավաքել են մոտ 300 մլն դոլար միայն մայիսին։ Սա ռեկորդ է»,- գրել է նա երկուշաբթի, Truth Social սոցիալական ցանցի իր էջում։ Հանրապետականն ավելացրել է, որ 141 մլն դոլար հավաքվել է ոչ մեծ նվիրաբերությունների հաշվին, որոնք ստացվել են 2 մլն մարդուց, որոնց 25 տոկոսը առաջին անգամ իր փողերն ուղարկել է նրա ընտրարշավի համար 2024թ.։