Մեքենա վարելու համար՝ քննչական բաժին են տարվել «Առաջ» կուսակցության հիմնադիր անդամները․ Նարեկ Մանթաշյան

Մեքենա վարելու համար՝ քննչական բաժին են տարվել «Առաջ» կուսակցության հիմնադիր անդամները․ Նարեկ Մանթաշյան
«ԱռԱջ» Կուսակցության Կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ Նարեկ Մանթաշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է՝
 
Մեր ավտոերթի ընթացքում ոստիկանները կանգնեցրեցին մեքենաները և ոստիկանության էջմիածնի բաժին տեղափոխեցին «ԱռԱջ» Կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահ Հովհաննես Հարությունյանին, Կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ Սևակ Խաչատրյանին, կուսակցության հիմնադիր անդամ Արմեն Ասատրյանին և մեր ընկեր Պողոս Ղափանջյանին:
 
Այս պահին տղերքին ոստիկանությունից տեղափոխեցին Էջմիածնի քննչական բաժին, գործ կարելու, բայց վստահ ենք գիտեք, որ մեզ դրանով վախեցնելը ժամանակի զուր կորուստ է: