Դոլարի եւ եվրոյի փոխարժեքներն աննշան աճել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 24-ին, կազմել է 387.77 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.19 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.38 դրամ (աճել է 0.09 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 493.28 դրամ (աճել է 0.12 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.33 դրամ (աճել է 0.04 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 383-386 դրամով, վաճառվում է 390-392 դրամով: