Կալանքը շարունակում է մնալ որպես պատժի միջոց․ Ագնեսա Խամոյան

Կալանքը շարունակում է մնալ որպես պատժի միջոց․ Ագնեսա Խամոյան



ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ում է, ներկայացնում է դատախազության 2023 թվականի գործունեության մասին զեկույցը։ 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը անդրադառնալով կալանքը որպես պատժի միջոց կիրառման խնդրին, ասաց․

«Կալանքը շարունակում է մնալ որպես պատժի միջոց, կարո՞ղ եք ասել մի դեպք, երբ դատախազությունը, պաշտպանելով իրավունքը, օգտվել է իր բացառիկ լիազորությունից և դատարանի կողմից ընտրված կալանքը որպես խափանման միջոց վերացնելու միջնորդություն է ներկայացրել։ Այո՛, կարող եք ասել, և այդ դեպքը մեկն է, որը վերաբերվում է Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը և «Սիներջի» ընկերության գործադիր տնօրենին, որի համար անմիջական լոբբինգ է իրկանացրել ԱԺ փոխնախագահ Արշակ Հակոբյանը»։ 

Գլխավոր դատախազը հերքեց՝ ասելով, որ 2018-23 թվականների ընթացքում իրավասու դատախազների կողմից կայացվել է որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնելու մասին 429 որոշում։

Մանրամասն՝ տեսանյութում։