Մայր ու որդի թքողները մինչ օրս չեն արժանացել օրենքի ամենախիստ արձագանքին․ Վահե Սարգսյանի արձագանքը՝ Ալեն Սիմոնյանի գրառմանը
Վահե Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է
Եթե «հակահայ վիժվածք» արտահայտությունը խուլիգանական արարք է, ապա, իմ կարծիքով, քաղաքացուն թիկնազորի միջոցով բռնելու և երեսին թքելու արարքը կամ էդ թքողի մոր արարքը՝ էլի թքել ու միջնամատ ցույց տալ երթի մասնակիցներին, ավելի ծանր հանցագործություն է, քան տվյալ արտահայտությունը:
Մայր ու որդի թքողները մինչ օրս չեն արժանացել օրենքի ամենախիստ արձագանքին: Եվ թուրքական շահերի սպասարկու, Արցախն Ադրբեջանի հայկական համայնք անվանող ու արյամբ ազատագրված հողը Ադրբեջանի մաս ճանաչող Հակոբ Ասլանյանին «համեմած» երիտասարդին դատապարտող «օրինապաշտները» թող լավ հիշեն սա և գիտակցեն, որ մի օր դեմները դնելու են ամեն ինչ իրենց իսկ ձևերով: