Դատարանի վճռով Գարեգին Պետրոսյանը ներողություն է խնդրել Ալեն Սիմոնյանից «Ալեն Սիմոնյանի վարքագիծը հիշեցնում է սակավամիտ ու ծեծ ուտել ցանկացող մարդու անեկդոտը» վերնագրով գրառման համար

Դատարանի վճռով Գարեգին Պետրոսյանը ներողություն է խնդրել Ալեն Սիմոնյանից «Ալեն Սիմոնյանի վարքագիծը հիշեցնում է սակավամիտ ու ծեծ ուտել ցանկացող մարդու անեկդոտը» վերնագրով գրառման համար
Քաղաքագետ Գարեգին Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 
 
 
2020 թ. ապրիլի 19-ին իմ էջում արված մի գրառման համար, որը վերնագրված է եղել <<Ալեն Սիմոնյանի վարքագիծը հիշեցնում է սակավամիտ ու ծեծ ուտել ցանկացող մարդու վարքագիծը>> դատարանը պարտավորեցրել է ինձ խնդրել ներողություն և բռնագանձել 510 հազար դրամ։ Որոշման հետ բացարձակ համաձայն չեմ, որովհետև զուգահեռները, որոնք տարված էին իմ կողմից արված հրապարակման մեջ, հիմա էլ, կարծում եմ, հիմք չեն նման որոշման համար։
 
 
Հիշեցնեմ նաև, որ գրառումն արված է եղել ի պատասխան ԱԺ այն ժամանակվա փոխնախագահ Ալեն Սիմոնյանի` Վեհափառ Հայրապետ Գարեգին Բ-ին ավազանի անունով (Կտրիճ) դիմելուն, որի համար հենց Ալեն Սիմոնյանը պետք է պաշտոնեական բարեվարքությունից ելնելով ներողություն խնդրեր Վեհափառից։ Բայց, ինչևէ, ապրում ենք ժամանակներում, որտեղ, երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողը անթաքույց հայտարարում է, որ չպետք է լինի այնպիսի դատավոր, որը համարձակություն կունենա հակառակվելու իր կամքին։
 
 
Հիմա ունենք այն, ինչ ունենք։ Դատարանը պարտավորեցրել է ինձ որոշում, որը հրապարակում եմ ստորև. <<19.04.2020 թ. ժամը 17։49 րոպեին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իմ անձնական էջում արել եմ գրառում, որի վերնագիրն է <<Ալեն Սիմոնյանի վարքագիծը հիշեցնում է սակավամիտ ու ծեծ ուտել ցանկացող մարդու անեկդոտը .քաղաքագետ>>, որի երկրորդ և չորրորդ պարբերություններով պարունակում են վիրավորական արտահայտություններ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում>>։