Եթե Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքները, ինչո՞ւ է շարունակում օկուպացված պահել. Արծվիկ Մինասյան

Եթե Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքները, ինչո՞ւ է շարունակում օկուպացված պահել. Արծվիկ Մինասյան



Եթե Ադրբեջանի նախագահը ճանաչում է Խորհրդային Հայաստանի տարածքները, ապա ինչո՞ւ է Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում օկուպացված պահել Հայաստանի տարածքները և ինչո՞ւ է անընդհատ կրակում: Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանին նման հարց ուղղեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Ի՞նչ քայլեր եք իրականացրել դուք միջազգային մեխանիզմների գործադրմամբ, որպեսզի զսպվի Ադրբեջանի ագրեսիան՝ ՄԱԿ-ի շրջանակներում, ՀԱՊԿ-ի շրջանակներում, ինչ քայլեր են արվել»,- նշեց Մինասյանը:

Ի պատասխան Փաշինյանը հայտարարեց, որ դիմել են ՀԱՊԿ-ին, բայց չեն ստացել համապատասխան արդյունք՝ միաժամանակ չպատասխանելով, թե ինչու են ՀՀ տարածքները շարունակում մնալ օկուպացված: