Կարբիի բնակչի տնկարանից մոտ 300 տնկի գողացողը համագյուղացին է եղել. բույսերի մի մասը հայտնաբերվել է

Կարբիի բնակչի տնկարանից մոտ 300 տնկի գողացողը համագյուղացին է եղել. բույսերի մի մասը հայտնաբերվել է

Ապրիլի 1-ի երեկոյան ոստիկանության բաժնում Աշտարակի Կարբի գյուղի բնակիչ 60-ամյա մի տղամարդ հաղորդում է տվել:

Ոստիկանությունից  հայտնում են, որ նա հայտնել է, որ ապրիլի 1-ի վաղ առավոտյան Աշտարակ-Փարպի ճանապարհին գտնվող իր տնկարանից գողացել են մոտ 300 տարբեր տեսակի տնկիներ՝ պատճառելով շուրջ 300 հազար դրամի վնաս:

 

Աշտարակի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ 39-ամյա տղամարդը՝ իր վարած «Օպել» մակնիշի մեքենայով:

Բացատրական աշխատանքի շնորհիվ նա ապրիլի 6-ին ներկայացել է Աշտարակի բաժին և խոստովանել արարքը:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Աղավնատուն համայնքի վարչական տարածքում գտնվող լքված շինության նկուղում 51 տնկին հայտնաբերվել է: Տղամարդը հայտնել է, որ գողացած տնկիների մյուս մասը կներկայացնի:

39-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Նախաքննությունը շարունակվում է: