Մոսկվան և Անկարան քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Մոսկվան և Անկարան քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Անկարայում խորհրդակցություններ է անցկացրել իր թուրք գործընկեր Բուրաք Աքչափարի հետ: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն:

«Քննարկվել է ուկրաինական ճգնաժամի թեման, ներառյալ դրա քաղաքական-դիվանագիտական կարգավորման հեռանկարները: Կողմերն անդրադարձել են Անդրկովկասում տիրող իրավիճակին, ընդգծել հայ-ադրբեջանական կարգավորման կարևորությունը և դրան առաջին հերթին տարածաշրջանային ձևաչափերի շրջանակներում նպաստելու անհրաժեշտությունը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ: