Սպիտակ տունը պատասխանել է Մակրոնին

Սպիտակ տունը պատասխանել է Մակրոնին

Ամերիկյան զորքերը Ուկրաինայում չեն կռվի։  ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին՝ ի պատասխան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ դաշնակիցներին «վախկոտություն չցուցաբերելու» կոչը մեկնաբանելու խնդրանքին։

«Ես չեմ վերլուծի նախագահ Մակրոնի խոսքերը: Նա, անշուշտ, իրավունք և հնարավորություն ունի արտահայտելու իր կարծիքը: Ես կարող եմ խոսել միայն Բայդենի՝ գլխավոր հրամանատարի անունից: Նա  Ուկրաինայում հակամարտության  հենց սկզբից հասկացրեց, որ ամերիկյան զորքերը չեն կռվի ուկրաինական տարածքում»,- ասել է Քիրբին։