Պարսկաստանում բենզինը 11 դրամ է, ինչո՞ւ այստեղ հարմար գին չէ. Գառնիկ Դանիելյան

Պարսկաստանում բենզինը 11 դրամ է, ինչո՞ւ այստեղ հարմար գին չէ. Գառնիկ Դանիելյան



Բենզինի շուկայում կա՞ն տնտեսվարողներ, որոնք թերլիցքավորում են կատարում, խառնում են բենզինի տեսակները։ Այս մասին ԱԺ-ում հարց բարձրացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ դիմելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահին։

«Ասում եք՝ Ղրղզստանը Ղազախստանին սահմանակից է, իսկ մենք Պարսկաստանին սահմանակից չե՞նք։ Այն որ ասում եք՝ դրա համար է այնտեղ էժան։ Պարսկաստանը մեզ հետ սահման չունի՞։ Եթե Պարսկաստանում 11 դրամ է, ինչի՞ այստեղ հարմար գին չէ։ Մեր քաղաքացին ուզում է իմանալ՝ եթե Պարսկաստանում 11 դրամ է, Պարսկաստանն էլ մեր հարևանն է, ո՞րն է խնդիրը։ Կամ ԵԱՏՄ շուկայի մեջ ենք, Վրաստանում ավելի էժան է բենզինը, քան Հայաստանում։ Վրաստանը ԵԱՏՄ անդա՞մ է, ո՛չ։ Ո՞րն է խնդիրը, որ այդ հարկերը, տուրքերը չի մուծվում, մի բան էլ առավելություն ունի»,- նշեց նա։