Եկեղեցու դեմ արշավն ուղղորդում է իշխանությունը. Սևակ Խաչատրյան

Եկեղեցու դեմ արշավն ուղղորդում է իշխանությունը. Սևակ Խաչատրյան

Եկեղեցին միակ կառույցն է Հայաստանում, որտեղ այսօրվա իշխանության «ձեռքը դեռ չի հասնում»: Այս մասին YerevanToday-ի հետ զրույցում ասաց Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու «Էջմիածին» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը:

«Չեն կարողանում ուղղորդել եկեղեցուն և թելադրել այն արժեքները, որոնք իրենք են կրում: Իշխանություն-եկեղեցի արժեքային շատ մեծ տրբերություն կա, ինչն էլ հաճախ հակասությունների առիթ է դառնում: Ես վստահ եմ, որ եկեղեցու դեմ արշավները, եթե ոչ ուղղակի, ապա անուղղակի ուղղորդվում են իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից»,- ասաց նա:

Հիշեցնենք. «Էջմիածին» խմբակցությունը փետրվարի 24-ին, ժամը 11:30-ին ակցիա էր հայտարարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բաց խորանի մոտ՝ ի աջակցություն Հայ առաքելական եկեղեցուն:

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: