Իսրայելի հարվածի հետևանքով ավելի քան 70 մարդ է զոհվել Գազայում
Երկուշաբթի գիշերն ավելի քան 70 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածում՝ Իսրայելի պաշտպանության բանակի հարվածների հետևանքով: Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը:
Ըստ գործակալության տվյալների՝ ավելի քան 70 խաղաղ բնակիչ է սպանվել, հիմնականում՝ երեխաներ ու կանայք:
Հարվածի տակ են հայտնվել Զուվայդա և Դեյր էլ-Բալախ քաղաքներում գտնվող փախստականների ճամբարները:
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր սպանված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը հասել է 28 985-ի: Առնվազն 68 883 մարդ վիրավոր է: