Դատալեքս եմ քչփորում, և ահա այսպիսի հիվանդ մեղադրանք. Հովհաննես Խուդոյան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Դատալեքս եմ քչփորում, և ահա այսպիսի հիվանդ մեղադրանք
Հայկ Գուրգենի Ասմարյան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի հոկտեմբերի 2-ին' չպարզված ժամին, անձանց խմբի' ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի և նրա կողմնակիցների նկատմամբ, վերջիններիս քաղաքական հայացքներով պայմանավորված, «Ֆեյսբուք» սոցիալական հարթակում հրապարակայնորեն ցուցադրվող «Նյուզ.էյեմ» զանգվածային լրատվական միջոցի' «Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի այս ռազմական հանցագործությունը. Նիկոլ Փաշինյան» հրապարակման մեկնաբանություններում կատարել է հայերեն իմաստով լատինատառ «Առաջինը քեզ ու քո թուրք մանկլավիկներին պետքա դատապարտեն ու տանեն գնդակահարության» գրառումը, այդ կերպ' դիտավորությամբ հրապարակայնորեն քարոզելով ու կոչ անելով բռնություն գործադրել նրանց նկատմամբ»: