Երևանում ռուսական համարանիշներով բեռնատարը բախվել է գազատար խողովակներին, կոտրել մի քանիսը. սկսվել է գազի արտահոսք

Երևանում ռուսական համարանիշներով բեռնատարը բախվել է գազատար խողովակներին, կոտրել մի քանիսը. սկսվել է գազի արտահոսք

Այսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն գյուղի 3-րդ և 7-րդ փողոցների խաչմերուկում բեռնատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակներին, կոտրել  մի քանիսը, ինչի պատճառով էլ առկա է գազի արտահոսք, հաղորդում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության «Տրանսգազ» և Երևանի ԳԳՄ-ի վթարավերականգնողական խմբի աշխատակիցները, ովքեր արդեն սկսել են աշխատանքներ՝ վթարը վերականգնելու համար:

Նշված փողոցի մի քանի տներում գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Տեղում պարեկները պարզել են, որ վարորդը եղել է Երևանի բնակիչ 36-ամյա Կարուշ Մ.-ն, ով վարելիս է եղել Foton մակնիշի ռուսական համարանիշներով բեռնատարը, որում բարձված է եղել շինարարության համար օգտագործվող պարագաներ և մեքենան, գազատար խողովակի տակով անցնելիս, բախվել է դրանց ու կոտրել: