Համաշխարհային բանկը 500 մլն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանին
Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) Գործադիր տնօրենների խորհուրդը մարտի 28-ին, հավանություն է տվել Հայաստանի հետ 2019-2023 թթ. «Երկրի գործընկերության շրջանակին» (ԵԳՇ)՝ շուրջ 500 միլիոն ԱՄՆ դոլար՝ կայուն և ներառող աճին և երկրում կենսամակարդակի բարելավմանն աջակցելու համար:
Նոր ԵԳՇ-ն լիովին համահունչ է կառավարության հնգամյա ծրագրին՝ հանուն արդար, ներառական և քաղաքացիակենտրոն Հայաստանի:
Ծրագրի իրականացմամբ արդյունավետորեն կօգտագործվեն Համաշխարհային բանկի կառույցների՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ), Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) և Բազմակողմ ներդրումների երաշխավորման գործակալության (ԲՆԵԳ) փոխլրացնող ուժեղ կողմերը: