Քաղաքապետարանը չի վճարել վերելակներ տեղադրող կազմակերպության վճարները, և վերջինիս ներկայացուցիչները վերելակներից ինչ-որ դետալ են հանում, առանց որի վերելակը չի կարող շահագործվել. Կ.Գրիգորյան
«Երիտասարդ դեմոկրատների ազգային լիգա» ՀԿ նախագահ Կորյուն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Այսօր բազմաթիվ զանգեր եմ ստացել քաղաքացիներից, որոնք ասում են, որ նոր վերելակները, որոնք տեղադրվել են չեն շահագործվում:
Ըստ քաղաքացիների պնդումների քաղաքապետարանը չի վճարել վերելակների տեղադրող կազմակերպության վճարները և վերջինիս ներկայցուցիչները վերելակներից ինչ-որ դետալ են հանում, առանց որի վերելակը չի կարող շահագործվել... Ստացվում է, որ վերջում կրկին անգամ տուժում է բնակիչը:
Լավ ինչքան կարելի է նման փնթի ձևով աշխատել??? Ինչքան պիտի մեր ժողովուրդը տուժի սրանց ձեռքում??? Գրեթե վստահ եմ, որ սա դեռ սկիզբն է և վերելակների հետ մենք այլ խնդիրներ էլ կունենանք...