Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 218 նոր դեպք, մահացել է 2 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 218 նոր դեպք, տեղեկանում ենք stopcov.ge կայքից։
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 3․913 դեպք: Ապաքինվածների թիվը ավելացել է 40-ով և կազմել 1․574։ Կորոնավիրուսի հետևանքով այսօր մահացել է երկու պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահացել է 22 մարդ։ Կարանտինի ռեժիմում գտնվում է 4․988 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 836 մարդ: Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 21-ին, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 193 դեպք: