Բաբաջանյան Արմանի միջոցով «Հանուն հանրապետության» կուսակցություն են ստեղծում զուտ 2 նպատակ հետապնդելու համար. Գարեգին Պետրոսյան
«Այլընտրանք» ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Բաբաջանյան Արմանի միջոցով <<Հանուն հանրապետության>> կուսակցություն են ստեղծում զուտ 2 նպատակ հետապնդելու համար.
1. Ռուսաստանի վրա կառավարելի ճնշում իրականացնելու համար (ինչպես Նիկոլն է օգտագործվել տարիներ շարունակ): Կարճամիտների կարծիքով այս հանգամանքը ռուսներին կստիպի ընկրկել և վերանայել <<հեղափոխության>> հետ կապված դիրքորոշումը:
2. Հնարավոր ընտրությունների ժամանակ կզբաղեցնի կենտրոնամետ դիրք և կտանի թե՛ ընդդիմության, թե Նիկոլից հուսալքված <<հեղփոխականների>> ձայների որոշակի մասը:
Անհեռանկար դատարկամտություն