Թրամփը կատակել է, որ կարող է հրամանագիր ստորագրել այն մասին, որ Բայդենը չի կարող նախագահ դառնալ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակել է, որ կարող է հրամանագիր ստորագրել այն մասին, որ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենը չի կարող նախագահ դառնալ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ելույթ ունենալով Հյուսիսային Կառոլինայում իր աջակիցների առջեւ՝ նա քննադատել է Բայդենի քաղաքական ծրագիրը: «Բայդենի օրակարգը փլուզում է մեր տնտեսությունը եւ ոչնչացնում երկիրը»,-ասել է Թրամփը:
«Չեմ ցանկանում, որպեսզի մարդիկ խղճան մեր նախագահին…Այդ տղան չի կարող մեր նախագահը լինել: Միգուցե ես հրամանագիր ստորագրեմ, ըստ որի՝ նա չի կարողանա նախագահ լինել…»,-հավելել է նա:
ԱՄՆ նախագահական ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 3-ին: