ԱՀԿ-ն հայտարարել է Եվրոպայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացման մասին
«Մենք շատ լուրջ իրավիճակի առջև ենք կանգնած: Շաբաթական դեպքերի քանակը գերազանցել է այն քանակը, որի մասին հաղորդվել էր, երբ մարտին համաճարակն առաջին անգամ Եվրոպայում հասել էր գագաթնակետին: Անցյալ շաբաթ նոր դեպքերի շաբաթական թիվը գերազանցել է 300 հազարը: Եվրոպական երկրների կեսից ավելին հայտնել է վերջին երկու շաբաթվա ընթացքում դեպքերի 10% աճի մասին», – ասել է նա:
Ըստ նրա՝ ամենաշատ դեպքերը գրանցվում են 25-41 տարեկան տարիքային խմբում: Այս կապակցությամբ Կլյուգեն եվրոպական բոլոր երկրներին վիրուսի դեմ պայքարելու համար համերաշխության կոչ է արել, և որպես աջակցություն՝ մամուլի ասուլիսն անցկացրել է դիմակով:
«Ցուցումները մնում են նույնը: Եթե դուք չեք կարողանում պահպանել սոցիալական հեռավորությունը, ապա հարկավոր է դիմակ կրել: Եվ սա հստակ ազդանշան է այն բանի, որ մենք մտնում ենք մի իրավիճակ, որը գնալով վատանում է: Խուճապի պատճառներ չկան: Բայց այն պահին, երբ պայքարից և վարքից հոգնածությունը սկսվում է, շատ կարևոր է ազդանշան ուղարկելը: Սա նաև հստակ համերաշխության ազդանշան է», – ասել է նա՝ մեկնաբանելով առցանց մամուլի ասուլիսի ժամանակ դիմակով լինելը: