Երևան, 26.Սեպտեմբերի.2020, 00:00
Գագիկ Ծառուկյանի հանդեպ անամոթ և էժանագին հաշվեհարդարի պատվիրատուներն ու բոլոր մասնակիցները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ. ԲՀԿ հայտարարությունը Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց Գործին խոչընդոտելու անգամ 1 տվյալ չունեն և ասում են՝ հիմա պիտի կալանավորենք, որ չխոչընդոտի. Ծառուկյանի պաշտպան Հայտնաբերվել է դի «Այլընտրանք» ՀԿ անդամները Կառավարության հարակից այգում խաչքար տեղադրեցին՝ ի հիշատակ կորոնավիրուսի անմեղ զոհերի հիշատակին (լուսանկարներ) Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում. Նիկոլ Փաշինյան Այս որոշումը հեշտ չի տրվել, բայց շատ կարեւոր է իմ սկզբունքների եւ արժեքների հետ ներդաշնակ լինել. Գայանե Աբրահամյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով ՌԴ-ում է. ՊՆ խոսնակ 392 վարակման և 2 մահվան նոր դեպք Հայաստանում. վարակակիրների ընդհանուր թիվը հասավ 48643-ի Վարչապետը ստորագրեց Սմբատ Գոգյանի ազատման դիմումը

Ինչի՞ շուրջ են բանակցությունները, ի՞նչ է առհասարակ քննարկվում. Yerevan.Today

Yerevan.Today-ը գրում է.

Հուլիսին հայ-ադրբեջանական սահմանագոտու Տավուշի հատվածում ծավալված մարտական գործողություններից ու լարվածության աճից հետո, միառժամանակ, Արցախի հիմնախնդրի հետ կապված որոշ արգելակում է: Այն իմաստով, որ պատերազմական գործողություններին առանձնապես չհաջորդեցին ակտիվ դիվանագիտական քայլեր, հայտարարություններ կամ հանդիպումներ, մեծ հաշվով: Նման վիճակը երբեմն բնորոշում են «մեռյալ սեզոն» բառակապակցությամբ, թեպետ դա ավելի շուտ զբոսաշրջային ոլորտից է: Մինչդեռ ենթադրելի էր, որ կոնկրետ բանակցային գործընթացում «մեռյալ սեզոնի» փոխարեն հենց ակտիվացում կլինի: Մյուս կողմից, որքանո՞վ է տեղին «գործընթաց» բառը այս դեպքում, եթե ինքնին չկա գործընթաց, որպես այդպիսին գոնե հանրությանը տեսանելի ինչ-ինչ տարրերով:

Բանակցային հնարավոր որոշ ակտիվության ազդանշան թերևս կարելի է համարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փարիզյան վերջին հանդիպումն ու այդ առնչությամբ նրանց տարածած հաղորդագրությունը: Ըստ այդմ, տեղեկանում ենք որ «միջնորդներն առանձին հեռախոսազրույցներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ ու հրավիրել առաջիկա շաբաթներին անհատապես հանդիպելու իրենց հետ՝ դիրքորոշումների հետագա հստակեցման համար՝ «առանց նախապայմանների լուրջ առարկայական բանակցությունները վերսկսելու նպատակով»:

Առանձնապես ուշադրություն են գրավում «առանց նախապայմանների», «լուրջ առարկայական» որոշիչները՝ բանակցությունների վերսկսման վերաբերյալ: Ինչո՞ւ են դրանք շեշտվում: Այսինքն, մինչև հիմա կամ այս ընթացքում կողմերից որևէ մեկը ինչ-որ նախապայմաննե՞ր է առաջադրել, օրինակ. «մինչև այսինչ քայլը չարվի, չենք նստի բանակցային սեղանի շուրջ» կամ նման տարբերակով: Հնարավոր է, ընդամենը ուզում են ակնարկել, թե մինչև հիմա էլ բանակցություններն առանց նախապայմանի են եղել և այժմ մնում է դրանք վերսկսել:

«Լուրջ, առարկայականի» պահով էլ գրեթե նույնանման դիտարկումներ կարելի է անել: Ինչո՞ւ է դա առանձնահատուկ շեշտվում: Ա՞յն պատճառով, որ մինչև հիմա բանակցությունները առարկայական ու լուրջ չեն եղել, թե՞ ՄԽ համանախագահները ուղղակի հիշեցնում են, որ բանակցություններն այդպիսին պիտի լինեն: Ո՞ւմ են հիշեցնում, մե՞զ, թե՞ հակառակորդին:

Ցանկացած դեպքում այս հաղորդագրությունը հուշում է, որ ինչ-ինչ շփումներ կլինեն, նախ՝ առանձին-առանձին, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, հետո... Հետո կերևա:

Այս համատեքստում շատ ավելի անհանգստացնում է այն, թե ինչ է կատարվում Հայաստանում և Արցախում, իհարկե: Արցախում կարծես դեռ այնքան էլ պարզ չէ, թե իրականում ով է կառավարում հայկական երկրորդ հանրապետությունը։

Թե՛ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը, թե՛ նրա նշանակած Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս մեղմ ասած՝ տարօրինակ հայտարարություններով: Տարօրինակ, եթե չասվի ավելին: Ի՞նչ արժե Արայիկ Հարությունյանի թեկուզ միայն այն արտահայտությունը, թե Արցախի համար անվտանգության երաշխիքներն ավելի կարևոր են, քան ինքնորոշման իրավունքի իրացումը: Այսի՞նքն: Ինչպե՞ս, էլի, դա հասկանալ:

Անվտանգության ո՞ր երաշխիքները: Ինչ-որ մեկի տվա՞ծ: Թե՞ անվտանգության ապահովման այն ռեալ երաշխիքը, որ իր ինքնորոշման իրավունքն արդյունավետ և, ի դեպ, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան իրացրած Արցախը, համայն հայության օժանդակությամբ, ձևավորել է, ամրացրել ու շարունակաբար զարգացնում է: Խոսքը, բնականաբար, Արցախի անվտանգությունն ու պաշտպանությունն ապահովող բանակի, ռազմական ուժի մասին է, առաջին հերթին: Դա՞ է ավելի կարևոր, թե՞ ինչ-որ մեկի տված ինչ-որ երաշխիք: Պարզ ու հստակ չի հասկացվում:

Նմանապես պարզ ու հստակ չի հասկացվում, արդեն ոչ միայն Արցախի նախագահի ասածներից, այլ առհասարակ, բախտի բերմամբ թե պատահմամբ Հայաստանը ներկայացնող գործիչների դեպքում, թե ինչի՞ շուրջ են բանակցությունները, ի՞նչ է առհասարակ քննարկվում: Օրինակ, քննարկվում է «փուլայի՞ն» (փորձագետների կողմից «կապիտուլյացիոն» բնորոշվող) կարգավորման տարբերակը, թե՞ «փաթեթային», թե՞ որևէ այլ բան, մադրիդյա՞նը», թե՞ ասենք լրիվ նոր տարբերակ:

Ու այս խորապատկերում, իշխանական արտահաստիքային «մունետիկի» դերն ստանձնած մեկը կամ նրա միջոցով մանիպուլյատիվ «լուրեր» են տարածվում «փուլային» տարբերակին վերադառնալու կամ դրան համաձայնելու պատրաստակամության մասին: Դա ի՞նչ է «տրամադրությունների տնտղում», թե՞ ինչ-ինչ արտաքին ուժերի «բան հասկացնելու» ակնարկ:

Ասենք, Թուրքիային ուղղված «մեսսիջ»: Իսկ գուցե դրանո՞վ է նաև պայմանավորված լարվածության այս վերջին աճից հետո Թուրքիայի բացահայտ ակտիվացումն ու ադրբեջանական կողմին աջակցելու (ինչը միշտ է եղել) հատուկ ցուցադրականությունը (ինչը մինչ այժմ նման կերպով չի դրսևորվել:

Այս բոլոր մտահոգություններին կուտակվում են նաև Ռուսաստանի ԱԳ նախարարի հայտարարությունները՝ բանակցային սեղանին դրված տարբերակի մասին, և այն, որ հուլիսյան մարտական գործողություններից հետո նույն Ռուսաստանի նախագահը հեռախոսով Ալիևի հետ հարցեր քննարկեց, Էրդողանի հետ հարցեր քննարկեց, իսկ Հայաստանը ներկայացնող վարչապետի դեպքում «բաժանորդը գտնվում էր ռադիոծածկույթից դուրս»:

Ի լրումն, չես կարող չմտահոգվել, տեսնելով, թե ինչ դատարկ ու մակերեսային հարցերով է լցոնված Հայաստանի այսօրվա «քաղաքական օրակարգը»: Դիմակամանիայից մինչև «արտակարգը» «կարանտինով» փոխարինելու հարցեր, որոնց ամբողջ ենթատեքստն այն է, որ իշխանության եկածների ականջները հնարավորինս «դինջ» լինեն, պարգևավճարները՝ անպակաս: Ինչ-որ հեծյալ զբոսանքներ, «թեյախմության» մոտիվը «կկրակեմ, հա...» լեյտմոտիվով փոխարինելու շոուներ, որ երևի լավ են նայվում «պլպլան» (նույն «գլամուր»-ն է) ամսագրերի էջերին կամ ինստագրամներում, բայց ոչ միայն չեն «խոսում» ռեալության և իրական վտանգներին դիմակայելու, ռեալ խնդիրներ լուծելու հետ, այլ էլ ավելի են սաստկացնում մտահոգությունները:

Վաշինգտոնում Արսեն Խառատյանը կապի մեջ է եղել Ադրբեջանի դեսպանի հետ. 168.am Բա էլ ո՞ւր մնաց «մենք մեր ժողովրդի հետ խոսում ենք միայն ճշմարտության լեզվով» պնդումը. Yerevan.Today Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 3000 կրակոց. Արցախի ՊՆ «Ոչ մի օգնություն չի եղել» Պտղունք գյուղում բնակարաններից զրկված բնակիչները բողոքում են Հրապարակված ջրամատակարարման նոր գրաֆիկը չի ենթադրում ջրամատակարարման ժամերի կրճատում․ «Վեոլիա Ջուր» Գագիկ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի. «Հայրենիք» կուսակցության հայտարարությունը Պահանջում ենք փոխել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ապօրինի կիրառված խափանման միջոցը. ՀՅԴ Թուրքիայում ձերբակալել են Կարսի քուրդ քաղաքապետին. գործով անցնում է նաեւ Կարո Փայլանի անունը Երկու դավաճանների կռուտիտը, այսօր երեկոյան. Նարեկ Մանթաշյան «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության երկաթուղային գծանցումում «Կամազ»-ը բախվել է ավտոմատ ուղեփակոցին Առողջապահության նախարարությունը՝ Կորոնավիրուսի պատվաստանյութի ձեռքբերման վերաբերյալ Մոմավառություն և խաչքարի տեղադրում՝ ի հիշատակ կորոնավիրուսից մահացածների. «Այլընտրանք» ՀԿ (տեսանյութ) Ծովագյուղում գյուղապետի մասնակցությամբ ծեծկռտուքի գործով կա 1 ձերբակալված Ձերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը, նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի երեք օպերլիազորներ Ուկրաինայում ռազմական ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել. զոհվել է 26 մարդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա. հանդիպելու է Հռոմի Պապին Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին քաղաքացի է մոլորվել Ինչ ֆուտբոլային հանդիպումներ կան այսօր 2008թ․ մարտի 1․ նոր հայացք հին դեպքերին. 7or.am Խոշոր եղջերավոր կենդանիներով բեռնված ավտոմեքենան գլորվել է ձորը. տուժածներ չկան Քանի տարեկան են եղել կորոնավիրուսից մահացած պացիենտները Ադրբեջանցիներն իրենց բակերում խրամատներ են փորել. քաղաքագետ Կորոնավիրուսը նորից «գլուխ է բարձրացնում». 429 նոր դեպք 1 օրում Գագիկ Ծառուկյանի հանդեպ անամոթ և էժանագին հաշվեհարդարի պատվիրատուներն ու բոլոր մասնակիցները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ. ԲՀԿ հայտարարությունը Արցախում կորոնավիրուսի 17 նոր դեպք է հաստատվել Ամեն ինչ անելու ենք՝ պատգամավորի աշխատավարձը շեշտակի ավելացնելու համար. իմքայլական պատգամավոր Արտարժույթների փոխարժեքներն այսօր ՀՀ-ում և Ադրբեջանում ամերիկյան դեսպանություններն ԱՄՆ քաղաքացիներին զգուշության կոչ են անում Փաշինյանի տարօրինակ կալանքները և միօրինակ քայլերը. Անդրանիկ Թևանյան «Ժողովուրդ». Բնակարանային շուկան Հայաստանում պասիվացել է. գործարքները նվազել են «Ժողովուրդ». ՍԴ ճգնաժամը նոր է սկսում․ Վահե-Հրայր «կոալիցիա» է ձևավորվել Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 8․4 հա տարածքում բռնկված հրդեհները «Հրապարակ». Սկանդալային առաջարկ. ՀԴՄ կտրոն չվերցնողներն էլ կպատժվեն «Ժողովուրդ». Մանրամասներ ՔՊ փակ նիստից. ինչ հարցեր են բարձրաձայնել պատգամավորները «Հրապարակ». Դավիդյանի մահը քննարկումների առիթ է տվել «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը պատգամավորներին վախեցնում է արտահերթ ընտրություններով «Հրապարակ». Իշխանությունը «քցե՞ց» Խունդկարյանին. նա ընդամենը 2 կողմ ձայն է ստացել Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց երկու ամսով. Դատարանի որոշումը կբողոքարկվի. փաստաբան «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը դուրս եկավ ոստիկանությունից «Դատարան էլ չեմ գնացել, ուղիղ այստեղ եմ եկել. որոշման համար պատասխան են տալու». Ծառուկյանը մտավ ԱԱԾ շենք Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց Գագիկ Ծառուկյանի աջակիցներն ԱԱԾ-ի մոտ են հավաքվել Դիլիջանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Թուրքիայում ձերբակալել են Կարսի քաղաքապետին. 7or.am Վերջին երկու տարում կտրուկ աճել է Հայաստանից ապաստան հայցող՝ Իրանի քաղաքացիների թիվը. ուշագրավ փաստեր G7-ի նախարարները սատարել են աղքատ երկրներին պարտքերի բեռը մեղմելու ծրագրի երկարաձգումը Այս իշխանությունը, իր առաջնորդ «զրոյական կետով», փորձանք է մեր ժողովրդի գլխին. Գևորգ Գևորգյան Թուրքիան փորձում է պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել Գարո Փայլանին և ևս 6 անձի Տիգրան Ուլիխանյանը ևս վայր է դնում մանդատը․ նա նոր պաշտոն կստանա Այրվել է մոտ 300 հակ կուտակած անասնակեր Իջևանի ոստիկաններն անձնական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել (տեսանյութ) «Շիրինյա՛ն, ամոթ ա. հերիք ա փողով ստատուս գրես». գրություն Մանկավարժական համալսարանի ամբիոնի դռանը Գեղարքունիքի մարզի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին երեկ Ծովագյուղում ոստիկանների նկատմամբ բռնություն կիրարող «գլավարներից» մեկին. Shamshyan.com Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ Գործին խոչընդոտելու անգամ 1 տվյալ չունեն և ասում են՝ հիմա պիտի կալանավորենք, որ չխոչընդոտի. Ծառուկյանի պաշտպան Հայտնաբերվել է դի Առանձնապես ծանր հանցագործին բռնելու ոստիկանական օպերացիան ձախողվել է (լուսանկարներ). Shamshyan.com «Այլընտրանք» ՀԿ անդամները Կառավարության դիմաց տեղադրեցին կորոնավիրուսի դեմ Կառավարության «պայքարի գործիքները» (լուսանկարներ) «Այլընտրանք» ՀԿ անդամները Կառավարության հարակից այգում խաչքար տեղադրեցին՝ ի հիշատակ կորոնավիրուսի անմեղ զոհերի հիշատակին (լուսանկարներ) «Երիտասարդի Ձայնը» նախաձեռնությունը հանդիպում է ունեցել բուհական խմբերի ներկայացուցիչների հետ ՍԴ 9 դատավորներից Երվանդ Խունդկարյանի օգտին քվեարկել է երկու դատավոր. «Փաստինֆո» Ծովագյուղի դեպքը կշարունակի քննել ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը «Արցախը և արցախահայության իրավունքները միշտ եղել և մնալու են Հայոց Հայրապետների ուշադրության կենտրոնում»․ Գարեգին Բ Երվանդ Խունդկարյանը չընտրվեց ՍԴ նախագահ Ողբերգական դեպք Արարատի մարզում. տղամարդը էլեկտրաեռակցման աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել և տեղում մահացել է. Shamshyan.com Հոկտեմբերի 1-ից Երևանի և մարզերի մի շարք հասցեներում խմելու ջուրը կդառնա ժամով Ուսուցիչների թեստավորումը կավարտվի հոկտեմբերի առաջին տասնօրյակում Արսեն Խառատյանը չի՞ հերքում, որ պաշտոնանկությունից հետո գաղտնի հանդիպումներ է ունեցել ադրբեջանցիների հետ. Zham.am Մեր իշխանություններն այն մտքի ժառանգորդն են, որ Արցախը բեռ է Հայաստանի համար. Նարեկ Մանթաշյան (տեսանյութ) «Կյանքի խոսք» աղանդավորական կազմակերպությունը նպաստել է կորոնավիրուսի տարածմանը. ահազանգ (լուսանկարներ) Պարզվել է երեխային վրաերթի ենթարկած վարորդի ինքնությունը Տոնոյանի և Մնացականյանի խոսքին սպասելիս. ե՞րբ կիմանանք ճշմարտությունը. Zham.am Առավել հետաքրքիր է, որ Խառատյանն ազնվորեն հայտարարեց, որ իր պաշտոնավարման օրոք ոչ մի բան չի բանակցել ադրբեջանցիների հետ. Հայկ Մարտիրոսյան Ոստիկանությունը բերման է ենթարկել Գագիկ Ծառուկյանի 2 աջակցի Այն, ինչ կատարվել է ժողովրդի թիկունքում ու չի հերքվում, կոչվում է դավաճանություն. Սևակ Հակոբյան Ինչո՞ւ է լռում ԱԱԾ-ն. ե՞րբ է հարցաքննվելու Փաշինյանի նախկին օգնականը. Zham.am Նիկո՛լ, դու սրիկա ես. Հովհաննես Հարությունյան Քաղաքացի Փաշինյանը չհերքեց այն, ինչին մարդիկ ուզում էին չհավատալ. Արփինե Հովհաննիսյան Նիկոլ Փաշինյանը հաստատեց ադրբեջանական լրատվամիջոցների երեկվա լուրերն այն մասին, որ Ալիևի հետ գաղտնի բանակցություններ կան․ Հրանտ Մելիք-Շահնազարյան Տնտեսական անկումը շարունակվում է, իսկ իշխանությունը թիրախավորել է 2050 թվականը. ՀՅԴ-ական տնտեսագետ