Երևան, 25.Սեպտեմբերի.2020, 00:00
Վարչապետը ստորագրեց Սմբատ Գոգյանի ազատման դիմումը Հայտնի է, թե ով կփոխարինի Արմեն Փամբուխչյանին խորհրդարանում Երբ մնացել է 1 թեկնածու, ես դադարեցրել եմ նիստին իմ մասնակցությունը. Հրայր Թովմասյան ԲՀԿ-ն վարկային հիմնախնդիրների թեմայով լսումների արդյունքում հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ ԿԳՄՍՆ-ը հաստատեց, որ փոխնախարար Գրիշա Թամրազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՍԴ նախագահի պաշտոնի համար առաջադրվել է 1 թեկնածություն, դատավորներից մեկն էլ ինքնաառաջադրվել է Իսպանիայի Սենատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Կորոնավիրուսով վարակվածների թիվը կրկին աճում է. մեկ օրում 374 նոր դեպք ԿԸՀ-ն Արսեն Ջուլֆալակյանի պատգամավորական մանդատը տրամադրեց Նարեկ Ղահրամանյանին Աշխատակարգային նիստին ընդառաջ. ովքեր են հավակնելու ՍԴ նախագահի և փոխնախագահի պաշտոններին

Դպրոցը հիմնանորոգեց Հովիկ Աբրահամյանը, կահավորեց Սուրեն Պապիկյանը, իսկ ժապավենը, ինչպես միշտ, կտրեց Նիկոլ Փաշինյանը. 168.am

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը, որի ժամանակ կոչ արեց աշակերտներին իրենց առաջ դնել բարձր նշաձողեր` փոխելու սեփական քաղաքը, երկիրն ու աշխարհը։

Միջոցառմանը մասնակցում էին նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

 

Շատերը, սակայն, նկատեցին, որ անվանի հայագետի անվամբ անվանակոչված դպրոցի՝ շքեղ հիմնանորոգումից հետո, բացման արարողությանը չէին մասնակցում բազմավաստակ գիտնականի ընտանիքի անդամները:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն անգամ այդ մասին գրառում էր կատարել:

«Վարչապետը, «նազիր-վեզիրներով», այցելել է Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոց և մասնակցել դպրոցի հիմնանորոգված շենքի բացմանը։

Չգիտեմ՝ ականավոր բանասեր ու հանրային գործիչ Ռաֆայել Իշխանյանի հարազատները հրավիրվա՞ծ էին միջոցառմանը, թե՞ ոչ, բայց, թերևս, որևէ մեկը ներկա չէր։ Վարչապետն էլ կարծեք թե իր խոսքում չանդրադարձավ Ռաֆայել Իշխանյանին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ր նա:

168.am-ը Ռաֆայել Իշխանյանի որդուն՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանին հարցրեց, թե ինչո՞ւ վերջինս ներկա չէր հոր անունը կրող դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը:

«Չէին հրավիրել»,- ասաց իրավապաշտպանը՝ չցանկանալով այլ մեկնաբանություն ներկայացնել թեմայի վերաբերյալ:

Հարցն ուղղեցինք Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանին, ով ասաց, որ բացման արարողության կազմակերպչական հարցերով քաղաքապետարանը չի զբաղվել:

Ենթադրելով, որ վարչապետի մասնակցությամբ միջոցառման կազմակերպչական հարցերով վարչապետի աշխատակազմն է զբաղվում, մեր հարցի պատասխանը ցանկացանք ստանալ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանից, սակայն նրա հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց:

Զանգահարեցինք Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 դպրոցի տնօրեն Անուշ Սարգսյանին:

«Այս պահին ես շրջայց եմ կատարում Ռաֆայել Իշխանյանի ընտանիքի անդամների հետ: Այստեղ են կինը՝ Բյուրակն Անդրեասյան-Չերազը, և դուստրը՝ Վարդուհի Իշխանյանը: Քանի որ տիկին Բյուրակնը 90-անց է արդեն, ես պետք է առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերեմ նրա նկատմամբ, ուղեկցեմ նրան, դրա համար նպատակահարմար գտանք ավելի հանգիստ պայմաններում հյուրընկալել նրանց»,- ասաց դպրոցի տնօրենը:

Հարցին, թե առավոտյան կազմակերպված միջոցառմանը, որին նաև վարչապետն էր մասնակցում, ինչո՞ւ ներկա չէր Ռաֆայել Իշխանյանի որդին՝ Ավետիք Իշխանյանը, Անուշ Սարգսյանը պատասխանեց, որ ինքը որևէ մեկի չի հրավիրել՝ ո՛չ ծնող, ո՛չ նախկին ուսուցիչ:

«Համավարակ է, միայն պաշտոնական մասով՝ վարչապետ, նախարար, քաղաքապետ, և վերջ: Այսինքն՝ չի եղել հանդիսություն, մենք հրավիրատոմսեր չենք գրել, հյուրեր չենք ունեցել: Ժամանակներն այնպիսին էին, որ չստացվեց մեծ միջոցառում անել, բայց ընդհանրապես բացում չանելն էլ ճիշտ չէր»,- նշեց տնօրենը:

Զրուցեցինք նաև Ռաֆայել Իշխանյանի դստեր՝ Վարդուհի Իշխանյանի հետ, ով ասաց, որ շատ ուրախ է, որ դպրոցը վերջապես բացվեց, որովհետև 4 տարի սպասում էին:

Իսկ հարցին, թե ինչո՞ւ իրենք առավոտյան ներկա չէին բացման արարողությանը՝ նա պատասխանեց, որ հրավերների նախաձեռնությունը տնօրենինը չի եղել, և երևի այդ հարցով վարչապետի աշխատակազմին պետք է դիմենք:

«Ես ուզում եմ ասել, որ շատ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս դպրոցը հիմնանորոգելու հարցում: Նախ՝ ամենամեծ շնորհակալությունը տնօրենին, ով փայլուն շարունակում է Ռաֆայել Իշխանյանի գործունեությունը և կարողացավ իր համառությամբ այս դպրոցի հիմնանորոգումը գլուխ բերել»,- ասաց Վարդուհի Իշխանյանը:

Վերջինս նշեց, որ անվանակոչությունից հետո առաջին օգնությունն այս դպրոցին եղել է Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի օրոք, ով ֆինանսավորեց Ռաֆայել Իշխանյանի հուշարձանի կառուցումը:

«Դպրոցը շատ վատ վիճակում էր: Տնօրենի հետ միասին տարբեր տեղեր դիմեցինք հիմնանորոգման համար: Ի վերջո, վարչապետ Հովիկ Աբրահամյանն օգնեց մեզ, ում միջնորդությամբ Ասիական բանկը ֆինանսավորում հատկացրեց այդ նպատակի համար: Իրեն էլ ենք շատ շնորհակալ: Կահավորումն էլ նոր իշխանությունների օրոք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի օգնությամբ կատարվեց»,- ասաց մեծ գիտնականի դուստրը:

Նրա խոսքով՝ երբ դեռ դպրոցը չէր վերանորոգվել, ամենասկզբում Ռաֆայել Իշխանյանի կաբինետն էր վերանորոգվել ու կահավորվել Բարսեղ Բեգլարյանի ֆոնդի միջոցներով:

«Բայց այն, որ դպրոցն այժմ այս տեսքով ներկայանում է մեզ, մեծապես Հովիկ Աբրահամյանի վաստակն է, ով կարողացավ Ասիական բանկի միջոցով գլուխ բերել դպրոցի հիմնանորոգման գործը: 4 տարի առաջ սկսվեց հիմնանորոգումը: Սկզբում ասացին՝ երկու տարի կտևի, բայց ձգվեց, ու այս դպրոցի տնօրենը, ուսուցիչները մեկ այլ դպրոցի փոքր հատվածում մի կերպ կարողացել են այս 4 տարում դասապրոցես ապահովել: Մեծ աշխատանք են կատարել, էլ չեմ ասում՝ դպրոցից դպրոց տեղափոխվելու ծանր գործընթացը»,- ասաց Վարդուհի Իշխանյանը՝ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով բոլոր այն անձանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել դպրոցի հիմնանորոգման հարցում:

Հիմա, եթե էս անգամ էլ կոշտ արձագանք չեղավ մերոնց կողմից, այդ դեպքում անհանգստությանս առիթը արմատավորվում է. Հովհաննես Հարությունյան Թռիչքների վերսկսման հարցի լուծումը մատուցվում է բացառապես քաղաքական հարթության մեջ. Հայաստանում ՌԴ դեսպանություն Նիկոլ Փաշինյանը պաշտոնյային զրկել է շնորհված շնորհակալագրից Հիմա հասկանալի ա, թե ինչի էր Ալիևը Նիկոլի համար «կիրթ», ու ինչի հույսով չէին կրակում. Նարեկ Սամսոնյան Մտքներովդ չէ՞ր անցնում, որ գալու է պահը, երբ թշնամուն ուղղված ձեր խնդրանքները հրապարակվելու են. Միհրան Հակոբյան Շատ տառապալից օրեր են սպասվում իրեն և իր սորոսական ընտանիքի բոլոր անդամներին. Նարեկ Մալյան Ձեր երեխեքը ազգանուններ են փոխելու, որպեսզի չասոցացվեն ձեզ հետ. Նարեկ Մանթաշյան Դպրոցներում կորոնավիրուսային հիվանդություն հայտնաբերվել է թեստավորված անձնակազմի 1. 5 %-ի մոտ. ԱՆ Լավրովը մեկնաբանել է Գերմանիայի գործողությունները Նավալնիի հարցում Մեծ Բրիտանիայում կամավորներին կորոնավիրուսով կվարակեն պատվաստանյութի փորձարկման համար Ծնվել է Ադամ Սահակյանի եղբոր առաջնեկը. նրան Ադամ են անվանակոչել Բրիտանացի մասնագետը ակնկալում է, որ Ադրբեջանը հարձակում կձեռնարկի Հայաստանի վրա Օլիմպիական խաղերի մասնակիցները կորոնավիրուսի պարտադիր թեստ կհանձնեն ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն ազատվեց պաշտոնից Վարչապետը ստորագրեց Սմբատ Գոգյանի ազատման դիմումը Իշխանական ագիտպրոպն անհանգստացած է ընդդիմության հանրահավաքով. Yerevan.Today ԱՄՀ-ն գնահատել է համաշխարհային տնտեսության համար համավարակի հետևանքների լրջությունը Անդրեյ Ղուկասյանը բացառում է Վանաձորի քաղաքապետի ընտրություններին իր առաջադրվելը Հայտնի է, թե ով կփոխարինի Արմեն Փամբուխչյանին խորհրդարանում Կասկադյորական ավտովթար Երևանում. կան վիրավորներ (լուսանկարներ). Shamshyan.com Ապօրինի ստեղծած Սահմանադրական Դատարանի բոլոր վճիռները առոչինչ են. Արա Վարդանյան «Ջերմուկում քաղաքացիական պատերազմ է սկսվում». Ստեփան Դանիելյան Երբ մնացել է 1 թեկնածու, ես դադարեցրել եմ նիստին իմ մասնակցությունը. Հրայր Թովմասյան ԲՀԿ-ն վարկային հիմնախնդիրների թեմայով լսումների արդյունքում հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ Աբովյանում կատարված խուլիգանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Հրդեհ Պտղունք գյուղում․ այրվում են բնակելի տներ Ավտովթար Արարատի մարզում. կա վիրավոր. ժամանել են ՃՈ վաշտի և դասակի հրամանատարները (լուսանկարներ). Shamshyan.com ԿԳՄՍՆ-ը հաստատեց, որ փոխնախարար Գրիշա Թամրազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել «Կորոնավիրուսի դեմ պայքարը իշխանությունը վերածել է ընդդիմադիրներին լռեցնելու միջոցի». «Այլընտրանք» ՀԿ-ի ակցիաները շարունակվում են. (տեսանյութ) Արարատի մարզում 07-ի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջիկ հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com Թուրքական զավեշտ. Էրդողանը Հայաստանը Կովկասում խաղաղության ամենամեծ արգելք է անվանել Զլատան Իբրահիմովիչը վարակվել է կորոնավիրուսով Եթե անգամ Գագիկ Ծառուկյանը կալանավորվի, մեր ծրագրերում ոչինչ չի փոխվելու. Իշխան Սաղաթելյան. Hraparak.am Ինչպե՞ս կառավարել երկրի տնտեսությունը. մեկական օրինակներով խորհուրդներ Փաշինյանին Պուտինից ու Քոչարյանից. Zham.am Տեղեկություններ ենք ստացել, որ Գագիկ Ծառուկյանը պետք է կալանավորվի. պաշտպանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին ու ՀՔԾ պետին ՍԴ նախագահի պաշտոնի համար առաջադրվել է 1 թեկնածություն, դատավորներից մեկն էլ ինքնաառաջադրվել է Դիմակ չկրելու համար տուգանք նշանակելու մասին որոշումը ճանաչվել է անվավեր Կորոնավիրուսից երկու զինծառայող է մահացել Հայ-ռուսական հարաբերություններում գրքում թվարկված բոլոր ձեռքբերումները նախորդ իշխանությունների աշխատանքի արդյունքն են, բացի Սիրիա զորախումբ ուղարկելուց. Աշոտյան ԳԹԿ-ն վերադարձնում է դիմորդների գումարը Ծեծի մեղադրանքով հետախուզվող 32-ամյա կինը հայտնաբերվեց Գյումրիում ՄԻՊ-ի ներկայացուցիչներն Արմավիր ՔԿՀ-ում առանձնազրույցներ են ունեցել հացադուլ իրականացնող անձանց հետ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը կրկին կդրվի աճուրդի Վարկավորման գովազդը պետք է վերացվի. ԿԲ փոխնախագահ 5000 նոր աշխատատեղ, թե՞ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ. ՏԶՆԿ ԵՄ-ում հայտարարել են, որ կորոնավիրուսի իրավիճակը մի շարք երկրներում ավելի վատ Է, քան մարտին Կառավարությունը կատարել է բյուջեի վերաբաշխումներ, կրճատումներ, մի մասը գաղտնի. Անի Սամսոնյան Միայն աշխատավարձը բավարար չէ մեր աշխատակիցների արդյունավետ աշխատանքը կազմակերպելու համար. ՊԵԿ նախագահ Մարտի 1-ի դատավարական փուչիկը՝ պայթելու վտանգի առջև. Սեդա Սաֆարյանը 243 միլիոն է փնտրում Իսպանիայի Սենատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Նոր հակառեկորդ. մեկ օրում Վրաստանում հայտնաբերվել է COVID-19-ի 259 դեպք Կառավարությունը հաստատեց. ԱԶԲ-ն COVID-19-ի դեմ պայքարում ՀՀ-ին հատկացնում է 2 մլն դոլար ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի նախագահը կոչ է անում բուհի դասախոսական կազմին վերսկսել դասապրոցեսը (տեսանյութ) Փաշինյանը փնտրում է մարդկանց, ովքեր կկարողանան համոզել Պուտինին ընդունել իրեն. Politik.am Բացահայտվել է ազգային անվտանգության մարմինների կրտսեր պաշտոն զբաղեցնող ծառայողի կողմից խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպք Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել ՊԵԿ օպերատիվ-ծառայողներին կտրամադրվի մարտական զենք ԱԳՆ աթոռը զբաղեցնող սույն անձը կբացատրի՞, թե ինչ նկատի ունի՝ ասելով «միջնադարյան շրջափակում». Գագիկ Համբարյանը՝ Զոհրաբ Մնացականյանին (լուսանկարներ) Բարձր էմոցիոնալ ֆոնի վրա հայտարարվող, հետո՝ շատ արագ սպառվող և անվերջ չհանգուցալուծվող քրեական գործերը հասարակության մոտ բազմաթիվ հարցեր են ծնում. Էլինար Վարդանյան Սորոսի գործակալական ցանցը Հայաստանում. THE MOSCOW POST-ի անդրադարձը. Hraparak.am (լուսանկարներ) Լևոնական կադրերը սաբոտաժ են անում իշխանության դեմ՝ տապալելով պետական ինստիտուտները Քանի տարեկան են եղել կորոնավիրուսից մահացած պացիենտները Որ աշակերտներն այսուհետ կարող են դիմակ չկրել. նոր որոշում Կորոնավիրուսով վարակվածների թիվը կրկին աճում է. մեկ օրում 374 նոր դեպք «Կռիվը «հների և նորերի» միջև չէ՛». Արման Աբովյան Թրամփը հրաժարվել է իշխանության խաղաղ փոխանցման խոստում տալ ընտրություններում պարտվելու դեպքում Լևոն Շիրինյան՝ 300 դոլարով «ստատուս գրողը» ՀՀ ներկա իշխանություններն անշուշտ աշխարհում առաջատար են ազգը լկտիաբար խաբելու, ստելու, էշի տեղ դնելու գործում. Կարեն Վրթանեսյան Հաստատվել է 25-րդ ծրագիրը. աջակացություն կտրամադրվի զբոսաշրջային տրանսպորտային ընկերություններին Իշխանության են եկել կապիտալի նախնական կուտակման փուլից դուրս մնացած, ագահ և բոլշևիկյան մտածողությամբ տղաներ ու աղջիկներ. Անդրանիկ Թևանյան Նիկոլ Փաշինյանը՝ ՍԴ նոր նախագահ. Yerevan.Today Մարալիկում այրվել է 40 հա խոտածածկույթ Հրդեհ է բռնկվել Նալբանդյան գյուղի դպրոցում. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ Իսակովի պողոտայում «Toyota Camry»-ն բախվել է մայթեզրի արգելապատնեշին եւ շրջվել «Հրապարակ». Արկադի Ղուկասյանը Սամվել Բաբայանի վերաբերյալ տեսանյութ ունի, որը խնամքով պահում է Ռուբլին շարունակում է անկում գրանցել. արտարժույթների փոխարժեքներն այսօր «Ժողովուրդ». Հայաստան ուղարկվող գումարները կրճատվել են «Փաստ». Հիմա էլ ծխախոտի հետ կապված օրենքի առումով «հետողորմյա» կանեն «Ժողովուրդ». Երվանդ Խունդկարյանը միայնակ է մնացել ՍԴ-ում․ ինչ են քննարկել 5 ժամվա ընթացքում «Փաստ». Բանակցային սեղանին մադրիդյան սկզբունքնե՞րն են