Երևան, 23.Սեպտեմբերի.2020, 00:00
Եվս 210 վարակման նոր դեպք Հայաստանում. վարակակիրների ընդհանուր թիվը հասավ 47877-ի Երկրաշարժ Աշոցքի մոտ. ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ Պաշտպանները միջնորդեցին անթույլատրելի ճանաչել քննիչ Մուշեղյանի կողմից հավաքած ապացույցները․ դատարանը մերժեց Դատարանը հետաձգեց պաշտպանական կողմի միջնորդության լուծումը Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը՝ ուղիղ 3 կուսակցությունների միասնական հանրահավաքի օրը հայտնի է Աշխարհասփյուռ հայությունը նշում է ՀՀ անկախության 29-րդ տարեդարձը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 277, մահվան՝ 4 նոր դեպք Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին այրված բեռնատարում եղել է 24 տոննա կարագ. ԱԻՆ-ը մանրամասնում է Vivaro-ի Վիգենը աչք ունի Օլիմպիական կոմիտեի վրա

Իշխանափոխությունից հետո արտաքին պարտքն աճել է շուրջ 21 տոկոսով․ ՀՅԴ-ական տնտեսագետ

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը հոդված է հրապարակել՝ «Վարչապետի «100 փաստերում» ներառելու առաջարկ» վերտառությամբ, որում անդրադառում է իշխանափոխությունից հետո արձանագրված տնտեսական ցուցանիշներին։

Հոդվածը ներկայացնում ենք ստորև՝

«Վարչապետի «100 փաստերում» ներառելու առաջարկ.

1. Ներկայումս վարվող սոցիալական քաղաքականության հավաքական մետեցումը հետեւյալն է՝ իշխող քաղաքական ուժը չի խանգարելու, եթե մարդիկ ինքնուրույնաբար փորձեն լուծել իրենց սոցիալական խնդիրները: Այս պարագայում օրվա իշխանություններից ակնկալվում են հավաքական հետեւյալ հարցերի համակողմանի պատասխանները.

«Հայաստանը սոցիալակա՞ն պետություն է: Մեր երկրի տնտեսական կարգի հիմքում արդեն ընկած է՞ սոցիալական շուկայական տնտեսությունը: Տրված խոստումներին համաչափ՝ պետական քաղաքականությունն ուղղված է՞ ընդհանուր տնտեսական բարեկեցությանը եւ սոցիալական արդարությանը: Իշխող քաղաքական ուժն ի՞նչ չափով է հասցեատեր, թե՞ արդեն քաղաքացին է մեղավոր իր կյանքի դժվարին իրավիճակի ու սոցիալական չլուծվող խնդիրների համար:»:

2. Օրվա իշխանության հռչակած չափելի թիրախները վերաբերում են միայն 2050թ.-ին՝ «միջին աշխատավարձի 7-ապատկում, 2,5 միլիոն մարդ լինելու է զբաղված, ՀՆԱ-ի 15-ապատկում, այսինքն՝ ՀՆԱ-ի տարեկան միջինը առնվազն 9,5 տոկոս աճի ապահովման խոստում»:

Պաշտոնական վիճակագրության համաձայն. 2018թ. ՀՆԱ-ի աճը կազմել է 5,2 տոկոս, 2019թ.՝ 7,6 տոկոս, իսկ 2020թ. պետական բյուջեով ծրագրված է 4,9 տոկոս: 2020թ. մարտից COVID-19 նոր համավարակով պայմանավորված իրականացվեցին պետական աջակցության 20-ից ավելի ծրագրեր, պետական բյուջեից ծախսվեց շուրջ 163 միլիարդ դրամ: Սակայն 2020թ. հունվար-հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 5,7 տոկոսով: Այս ծրագրերի՝ ուշացած եւ իրավիճակին ոչ համարժեք բնույթի մասին պարբերաբար ներկայացրել ենք մասնագիտական տեսակետներ: Բացասական այս միտումը պահպանվելու դեպքում՝ 2020թ.-ին կարձանագրվի երկնիշին մոտ ՀՆԱ-ի անկում: Ի դեպ, իշխանափոխությունից հետո մեր երկրի արտաքին պարտքն աճել է շուրջ 21 տոկոսով, որը շուրջ 8,5 տոկոսային կետով գերազանցում է 2018-2019թթ ՀՆԱ-ի աճի գումարային ցուցանիշը: Այսպիսով. «Իրավիճակային նման փոփոխությունների ու տեմպերի պարագայում իրատեսակա՞ն են դրված երկարաժամկետ նպատակադրումները, թե՞ օրվա իշխանությունները հույսը դրել են իրենցից հետո եկողների վրա: Տրված խոստումների եւ իրավիճակի խորացող խզումների «մեղավորը» հիմա էլ COVID-19 համավարակն է՞, թե՞ դա հետեւանք է հակաճգնաժամային ձախողված կառավարման:»:

3. 2020թ. հունվար-հուլիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առեւտրի ընդհանուր շրջանառությունը կրճատվել է 11 տոկոսով, իսկ մանրածախ առեւտուրը՝ շուրջ 15 տոկոսով: Ծառայությունների ընդհանուր ծավալը կրճատվել է 9,3 տոկոսով: Սակայն օրերս հայտարարվեց, որ ՀԴՄ շրջանառությունը կրճատվել է ընդամենը 2,5 տոկոսով: Ի դեպ, պաշտոնական վիճակագրությամբ պարզվում է նաեւ՝ 2020թ. հունվար-հուլիսին առեւտրի ոլորտում աշխատողների թվաքանակն աճել է շուրջ 12 տոկոսով, իսկ միջին ամսական աշխատավարձը՝ շուրջ 3 տոկոսով: Հարց է առաջանում.

«Ի՞նչ հիմնավորում ունեն 2020թ. հունվար-հուլիս ամիսներին ներկայացված վիճակագրական ցուցանիշների ակնհայտ հակասությունները:»:

4. 2018թ. մայիսին ձեւավորված կառավարության ծրագրով նախատեսվում էր կենսաթոշակային համակարգի սկզբունքների էական վերանայում, այդ թվում՝ դիտարկելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի չեղարկումը։ Փոխարենը՝ 2018թ. ողջ ծավալով ներդրվեց կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը: 2019թ. պետական բյուջեով պարտադիր կուտակային համակարգի ֆինանսավորմանը հատկացվել է նախորդ տարվանից 12 միլիարդ դրամով ավել գումար՝ 56 մլրդ դրամ, 2020թ. պետական բյուջեից կհատկացվի 70 միլիարդ դրամ, աճը 2019թ. համեմատ կազմել է 25 տոկոս, որը շուրջ 5 անգամ գերազանցում է 2020թ. կենսաթոշակների միջին չափի աճի ցուցանիշը: Ի դեպ, խնդրահարույց այս համակարգի չեղարկման դեպքում հնարավոր կլիներ այդ միջոցներով էապես բարձրացնել կենսաթոշակների չափերը, իրականացնել զբաղվածության պետական աջակցության, գործող աշխատատեղերի պահպանման, նոր աշխատատեղեր ստեղծող եւ սոցիալական ներառական զարգացման այլ ծրագրեր, որոնք առավել պահանջված են COVID-19 համավարակով պայմանավորված ներկա իրավիճակում:

Ոչ համակարգված աշխատանքի արդյունքում 2018-2020թթ. կառավարությունը պարբերաբար հետաձգեց կենսաթոշակային ոլորտի կարեւոր բարեփոխումներից մեկը՝ աշխատանքային գրքույկների թվայնացումը: Անորոշ է մնում այս գործընթացի ավարտը: Առանց աշխատանքային գրքույկների թվայնացման անհնար է վերացնել կեղծ աշխատանքային ստաժի հավելագրման արատավոր պրակտիկան, որը շարունակվում է նաեւ այսօր: Ընդ որում՝ աշխատանքային ստաժը կենսաթոշակի իրավունքի եւ չափի որոշման հիմքերից է: Ի դեպ, կեղծ աշխատանքային ստաժի հիմքով ավել վճարվող գումարները եւս կարող են ուղղվել կենսաթոշակների բարձրացմանը: Այսպիսով, հարց է առաջանում.

«Համարժեք եւ բավարար ե՞ն կենսաթոշակի ոլորտում իրականացվող փոփոխությունները տրված խոստումներին:»:

5. Ընտանիքների անապահովության գնահատման համակարգը կոչված է սոցիալական նպաստների հասցեականության ապահովմանը: Այս համակարգի վերաիմաստավորման խոստումները կյանքի կոչելու փոխարեն իրականացվում են դրվագային փոփոխություններ՝ խորացնելով առկա խնդիրները: Խոստացված էր արմատապես վերափոխել անուղղակի մեթոդով անապահովության գնահատման գործող համակարգը՝ հիմքում դնելով ընտանիքների եկամուտների գնահատման ուղղակի մեթոդը: Այս նպատակով 2018-2020թթ իրական որեւէ քայլ արված չէ:

Անապահովության նպաստների չափերը չեն ավելացել 2018-2020թթ: Նպաստի ամսական միջին չափը շուրջ 31 հազար դրամ է, որը կրկնակի ցածր է նույնիսկ մեկ անձի հաշվով կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքից:

Պաշտոնական վիճակագրությամբ արձանագրված փաստն էլ հետեւյալն է. 2018թ. աղքատության մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել է ընդամենը 2,2 տոկոսային կետով՝ կազմելով 23,5 տոկոս: 2017թ. աղքատության մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել է 3,7 տոկոսային կետով, որն էապես գերազանցել է 2018թ. ցուցանիշը: Հիմա հարցերը.

«Ե՞րբ են իրականացվելու խոստացված այս բարեփոխումները: Ե՞րբ է մեկնարկելու կառավարության հնգամյա ծրագրով նախատեսված՝ աղքատության մակարդակի էական նվազումը»:

Եվս 210 վարակման նոր դեպք Հայաստանում. վարակակիրների ընդհանուր թիվը հասավ 47877-ի Վարորդական իրավունքի վկայականին առնչվող գործողությունների համար հերթագրումն իրականացվելու է միայն roadpolice.am էլեկտրոնային հարթակի միջոցով «Էն Սիփան Փաշինյանն ինչի՞ է հորեղբոր` Նիկոլի հետ թշնամացել». Արսեն Բաբայան ՀՀ ավիացիոն իշխանություների անգործության պատճառով ռուսական «ԱԷՐՈՖԼՈՏ»-ն առաջարկում է գիշատիչ գներ. Ճաղարյան Երկրաշարժ Աշոցքի մոտ. ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ «Հրապարակ». Փաշինյանը ծանր է տանում հայ-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպումների բացակայությունը Եվրոն և ռուբլին «ուշքի» չեն գալիս. արտարժույթների փոխարժեքներն այսօր «Ժողովուրդ». Տնտեսագիտական համալսարանում դժվար թե ուսումնական պրոցեսն իր բնական հունով ընթանա․ ինչ սպասել «Ժողովուրդ». «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը Մանե Թանդիլյանի՝ բեմում հայտնվելն անակնկալի է բերել բոլորին «Փաստ». Ինչո՞ւ ոչ մի բուժաշխատող չպարգեւատրվեց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից «Ժողովուրդ». Սահմանադրական դատարանում այսօր բուռն օր է սպասվում․ նախագահ են ընտրելու Լույս չի լինելու Երևանում և 8 մարզում «Հրապարակ». Աղմկահարույց դատավորն ու Ծառուկյանի գործը «Փաստ». Տեր-Պետրոսյանն ընդդեմ Փաշինյանի՞. սկանդալային մանրամասներ են գաղտնազերծվել «Հրապարակ». Վիտալի Բալասանյանը Հայաստանում է. փորձում է ոտքի հանել ընդդիմությանը Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Դավիթ Բաբայանը վարակվել է կորոնավիրուսով Հանրապետության հրապարակում նստացույց և հացադուլ են հայտարարել ՌԴ մեկնել ցանկացող մի քանի տասնյակ քաղաքացիներ (լուսանկարներ). Shamshyan.com Հայտնի է առաջիկա օրերին Մոսկվայից դեպի Երևան նախատեսված նոր չարտերային չվերթների ժամանակացույցը Գրիպով և կորոնավիրուսով միաժամանակյա վարակումը կրկնապատկում է մահվան ռիսկը Գողություններ և գողության փորձեր՝ վճարային տերմինալներից Սեպտեմբերի 23-ից 30-ը Հայաստանում կանցկացվի ՈՒԵՖԱ-ի մասսայական ֆուտբոլի շաբաթը Խուլիգանություն Գնդեվազում․ կան բերման ենթարկվածներ ու ձերբակալվածներ Ինքնասպանության փորձ Արմավիր քաղաքում Ի վերջո, մե՞նք ենք սատարում նախագահ Քոչարյանին, թե՞ նա մեզ. Արա Վարդանյան Բեյրութի մերձակայքում գտնվող «Հեզբոլլահ»-ի զինապահեստում պայթյուն է տեղի ունեցել Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. խաչքարը ուղղելու ժամանակ այն ընկել է 52-ամյա տղամարդու վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ. Shamshyan.com ԵՄ գագաթաժողովը կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է Ադրբեջանում հայտնված ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանը կարողացել է կապ հաստատել ընտանիքի հետ Փաշինյանն ու Ալիևը գործարք են կնքել Հայ ժողովրդի և Հայկական պետության թիկունքում. Արթուր Ղազինյան ԵՊՀ դասախոսը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և վարչապետի աշխատակազմին. News.am Բաքուն պետք է ճանաչի Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի փաստը. Արցախի ԱԳՆ Քաղաքապետարանը չի վճարել վերելակներ տեղադրող կազմակերպության վճարները, և վերջինիս ներկայացուցիչները վերելակներից ինչ-որ դետալ են հանում, առանց որի վերելակը չի կարող շահագործվել. Կ.Գրիգորյան «Հայրենիք» կուսակցության երիտասարդ անդամները մասնակցել են «Երիտասարդների ուժը» խորագրով եռօրյա ճամբարին (լուսանկարներ) Մահվան ելքով վրաերթ Արմավիրի մարզում (լուսանկարներ). Shamshyan.com Վարորդական վկայականի հետ կապված գործողությունների համար հերթագրվել roadpolice.am կայքի միջոցով ՄԱԿ գլխավոր քարտուղարը կրկին համավարակի ընթացքում մինչեւ տարեվերջ գլոբալ հրադադարի կոչ է արել «Այս իշխանությունը մահվան իշխանություն է». «Այլընտրանք» ՀԿ-ի ակցիան՝ նվիրված կորոնավիրուսի զոհերի հիշատակին (տեսանյութ) Հայտնաբերվել է չպայթած ական Մանկատան երեխաները պարբերաբար բռնության են ենթարկվել․ ոստիկանության բացահայտումը Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչի որոշման դեմ կողմերի բողոքները վճռաբեկը վարույթ չի ընդունել Խոշոր ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել են MAN բեռնատարն ու Toyota-ն (լուսանկարներ). Shamshyan.com Պաշտպանները միջնորդեցին անթույլատրելի ճանաչել քննիչ Մուշեղյանի կողմից հավաքած ապացույցները․ դատարանը մերժեց Ե՞րբ պետք է Արայիկ Հարությունյանը գիտակցի, որ ընտրվել է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում․ Zham.am Իրանում մեկ օրում ռեկորդային թվով կորոնավիրուսով ախտահարվածներ են հայտնաբերել Սուարեսը խարդախության է դիմել Իտալիայի անձնագիր ստանալու համար քննության ընթացքում Արսեն Թորոսյանը քննադատությունների կենտրոնում է. «Մեդիա պաշտպան» Քո ձեռքով քաղաքացին դարձել է տուգանքի մատերիալ. Գևորգ Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ Հոր և որդու դանակահարության համար մեղադրանք է առաջադրվել Սևան քաղաքի 21-ամյա բնակչին Մարդկանց կալանավորելով՝ երկրի առջև ծառացած խնդիրները չեն լուծվելու. Իվետա Տոնոյան 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի արեւելքում Մարդու իրավունքների պաշտպանն ու ԵԽ-ն առաջին անգամ ծրագիր են իրականացնում կենսաբժշկության ոլորտում Դատարանը հետաձգեց պաշտպանական կողմի միջնորդության լուծումը ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի քաղաքացիներին Արմեն Փամբուխչյանը կզբաղեցնի արտակարգ իրավիճակների փոխնախարարի պաշտոնը Արագածոտնի մարզպետը վարակվել է կորոնավիրուսով․ նա հիվանդանոցային բուժում է ստանում «Փրկել շարքային Հարությունյանին». ի՞նչ է կատարվում Արայիկ Հարությունյանի հետ․ Արմեն Միքայելյան Մեր դիլետանտ իշխանությունները որոշել են 2050թ. ուրվագծել. իսկ ո՞վ պետք է լուծի այսօրվա խնդիրները․ Արտակ Զաքարյան Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, և տեղի ունեցողն ու լուսաբանվողը պետք է տեղավորել այդ տրամաբանության մեջ․ Տիգրան Աբրահամյան Իտալիայում ֆուտբոլային մրցավարին և նրա ընկերուհուն դաժանաբար սպանել են «Փաշինյանն ու Ալիևը գործարք են կնքել Հայ ժողովրդի և Հայկական պետության թիկունքում»․ Ղազինյան Խնդրում եմ՝ ձեր երեքշաբթի օրը մի ջնջեք օրացույցից․ Ռոբերտ Քոչարյանը մոտեցավ իր աջակիցներին (տեսանյութ) Փաշինյանի բաժակաճառային Հայաստանը․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը՝ ուղիղ Արևը պետք է դուրս գա արևելքից և մայր մտնի արևմուտքում․ Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին Նիկոլը որպես ազգային նպատակ նկարագրում է մի բան, որից օր-օրի հեռանում է․ Կարեն Վրթանեսյան «Բյութի օֆ Արմենիա տուր» տուրիստական գործակալության տնօրենի նկատմամբ հայտարարվել է հետախուզում Արոնյանը «Բադեն-Բադեն» թիմի հետ դարձել է Գերմանիայի չեմպիոն Հայ ատլետները երեք ոսկե մեդալ են նվաճել Բալկանյան երկրների առաջնությունում Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Գազ չի լինելու մի շարք բնակավայրերում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 218 նոր դեպք, մահացել է 2 մարդ Մոսկվա-Երեւան առաջիկա չարտերային չվերթերի ժամանակացույցը ԲՀԿ-ական պատգամավորի կարծիքով՝ Ադրբեջանը Թուրքիայի հետ նախապատրաստվում է պատերազմ հրահրելու Եթե ԱԱԾ-ն խնդիր է տեսնում, որ «Դոսյեում» անձինք կարող են գտնված լինել ՌԴ ազդեցության տակ, ապա նույնը պետք է արվի արևմտյան ազդեցության գործակալների հանդեպ Ինչ տարիքի են եղել կորոնավիրուսից մահացած պացիենտները Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 115-ով Ամփոփվել են շախմատի Երևանի գավաթի խաղարկության արդյունքները Անհայտ անձը կրակել է Սան Ֆրանցիսկոյում հայկական դպրոցի ուղղությամբ