Քրիստիան Տեր-Ստեփանյանը հետ է կանչվել Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից
Քրիստիան Տեր-Ստեփանյանը հետ է կանչվել Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից։ Համապատասխան հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Քրիստիան Տեր-Ստեփանյանը նշանակվել է Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Փարիզ):