Հպարտ ենք և շնորհակալ, որ ունենք այսպիսի Արցախ. Արմեն Ասատրյան
Այլընտրանք ՀԿ Սպիտակի տարածքային գրասենյակի փոխնախագահ Արմեն Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Հպարտ ենք և շնորհակալ, որ ունենք այսպիսի ԱՐՑԱԽ
1992 թվականի օգոստոսի 15-ին Արցախում ստեղծվեց Պետական Պաշտպանության Կոմիտեն, որի ղեկավարի պատասխանատուվությունը իր վրա վերցրեց Ռոբերտ Քոչարյանը։ Այդ ժամանակներում այժմյան Արցախի տարածքի մեծամասնությունը գտնվում էր Ադրբեջանի վերահսկողության տակ։ Չանցած շատ ժամանակ ՊՊԿ-ի և վերջինիս ղեկավար` Ռոբերտ Քոչարյանի ջանքերի շնորհիվ, ազատագրվեցին մեր քաղաքներն ու գյուղերը, որոնք այժմ կազմում են Արցախի անբաժանելի մասը։
Հ.գ. Ճանապարհը բարդ էր, բայց ծրագիրն ի սկզբանե «դատապարտված էր» հաղթանակի... այդ ժամանակներիհետ կապված, ասել է նախագահ Քոչարյանը։