Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք, առողջացել է 7 քաղաքացի
Արցախի Հանրապետությունում օգոստոսի 15-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք:
Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Վարակակիրը Ստեփանակերտ քաղաքի բնակիչ է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր: Կորոնավիրուսից առողջացել է 7 քաղաքացի:
Մինչև օրս COVID-19-ը ախտորոշվել է 252 մարդու մոտ, որից 243-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 8, ընդհանուր մեկուսացված է 26 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 101 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 7 813 փորձանմուշի հետազոտություն:
Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի օգոստոսի 12-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։