Կորոնավիրուսով վարակվել է ևս 196, մահացել՝ ևս 3 մարդ
Հայաստանում օգոստոսի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 196 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասավ 41495-ի։
1 օրում գրանցվել է առողջացման 320 դեպք։
Վերջին 1 օրում գրանցվել է մահվան 3 դեպք։
Բացասական թեստերի թիվը՝ 1631։