Քաղաքական գործիչները՝ բանակի և զինված ուժերի մասին
Վլադիմիր Պուտին՝ Ռուսաստանի Դաշնության 2-րդ նախագահ
Զինված ուժերը պետք է պատրաստ լինեն դիմակայել վաղվա սպառնալիքներին, ոչ թե անցյալի պատերազմներին: Բանակի մարտական ունակությունները, ռազմավարությունը և մարտավարությունը պետք է ճկուն լինեն, ամեն ինչ ընկալող, փոփոխությունների և ինքնազարգացման ունակ:
Ֆիդել Կաստրո`Կուբայի 17-րդ նախագահ
«Չկա ավելի հզոր ազգ, չկան ավելի հզոր զինված ուժեր, որոնք ունակ են կյանքի կոչել հայրենիքը պաշտպանելու սրբազան գործը: Մարտիկը կարող է մահանալ, բայց նրա գաղափարները չեն կարող մահանալ:
Դուայթ Էյզենհաուեր` Ամերիկայի Միացյալ Նահանգների 34-րդ նախագահ
Իմ ողջ կյանքում ուսումնասիրել եմ զինված ուժերը՝ որպես պատերազմ զսպող, ինչպես նաև պատերազմ հաղթելու համար անհրաժեշտ ռազմական սպառազինությունների տեսանկյունից: Այս առաջին դրույթի ուսումնասիրությունը դեռևս ձեռնտու է, բայց մենք արագորեն հասնում ենք այն կետին, որ ոչ մի պատերազմ հնարավոր չէ հաղթել:
Ռոբերտ Քոչարյան՝ Հայաստանի Հանրապետության 2-րդ և Արցախի Հանրապետության 1-ին նախագահ
Հայաստանի զինված ուժերը ծնունդն են անկախության եւ միաժամանակ նրա վահանը: Բանակը մեր պետական կառույցի ամենաամուր օղակն է, այն մեր ժողովրդի պատմության մեջ արդեն գրել է հայրենասիրության ու հերոսության փառավոր էջեր: