Միայն Նիկոլին ու նիկոլանմաններին էր հատուկ պղծել մարդկային հույսն ու հավատը գալիք ապագայի հանդեպ. Սերգեյ Յարմալոյան
«Այլընտրանք» ՀԿ Սպիտակի տարածքային գրասենյակի ղեկավար Սերգեյ Յարմալոյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և գրել է․
Փաշինյան Նիկոլը մի բանից իրոք որ տաղանդ է՝ մարդկանց ու մասսաներին մանուպալեցնելն ու գլուխ արդուկելը։ Նա իրոք կարողացավ 2018-ին մարդկանց ուղեղները մթագնել, մանիպուլացնել ու խաբել։ Միայն Նիկոլին ու նիկոլանմաններին էր հատուկ պղծել մարդկային հույսն ու հավատը գալիք ապագայի հանդեպ՝ իշխանության գալու ու լափելու համար։ Բացի նրանից, որ Նիկոլը լափում է բյուջեն ու տնտեսությունը, նա լափում է նաև մարդկանց հույսն ու հավատը։
Դա մենք թույլ չպետք է տանք, իսկ դրա միակ լուծումը այն համազգային շարժումը պետք է լինի, որը կկարողանա պոպուլիստ դեմագոգներին ռադ անել պետական իշխանությունից։ Սրանց օրերը հաշված են, քանի որ հականիկոլական հզոր ուժն արդեն հասունացած է, որտեղ կան և սևեր և սպիտակներ, և նիկոլին ընտրողներ և նիկոլին չհավատացողներ․․․