«Հեղափոխականների» նպատակը պողոսների գլուխը արդուկելով նրանց էյֆորիայի մեջ գցելն էր ու այդ ֆոնի վրա իշխանությանը տիրանալը. Արմեն Ասատրյան
Այլընտրանք ՀԿ Սպիտակի տարածքային գրասենյակի փոխնախագահ Արմեն Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Գլուխ արդուկելու չեմպիոնը
Բոլորս էլ լավ հիշում ենք այն խոստումները, որոնք "հեղափոխականները" տալիս էին հրապարկում ելույթների ժամանակ։ Խոստումներ, որոնք այդպես էլ ի կատար չածվեցին, քանի որ նրանց նպատակը պողոսների գլուխը արդուկելով` նրանց էկֆորիայի մեջ գցելն էր, և այդ ֆոնի վրա իշխանությանը տիրանալը։ Իշխանափոխությունից անցել է շուրջ 2.5 տարի, բայց կարմիր գծերը դեռ կան, իսկ արագաչափերն ավելի են շատանում, ներդրումներ կարելի է ասել ընդհանրապես չկան, այն ինչ բոլորին հավատացրել էին, որ ներդրողների մի մեծ բազմություն հերթի մեջ սպասում է իր ժամանակին։ Գլուխ արդուկող իշխանությունները աներևակայելի արագությամբ հարստանում են, իսկ արդուկված պողոսը ճռռում է վարկերի տոկոսների տակ...