BBC-ի լրագրողի պնդմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ տեղի է ունենում քաղաքական հետապնդում
Նիկոլ Փաշինյանը BBC-ի Hard Talk հաղորդման հյուն էր: Ի թիվս այլ հարցերի, BBC-ի լրագրողն իր հարցազրույցի ընթացքում անդրադարձավ ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և պնդեց, որ այդ ամենն արվում էր քաղաքական նպատակներով՝ մասնավորապես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը անհնար դարձնելու նպատակով: Սա հերթական միջազգային ապտակն է Փաշինյանի պսևդոհեղափոխական բարեփոխումներին, քանզի BBC-ի մակարդակում հնչող մտքերը հենց այնպես չեն ասվում և ունեն հստակ քաղաքական մեսիջներ:
Այսպիսով, հերթական անգամ համոզվում ենք, որ միջազգային հանրությունը ուշի ուշով հետևում է ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձություններին և իրեն պետք եղած ժամանակ նաև հիշեցնում Փաշինյանին, որ նա կոպիտ ապօրինություններ է արել և գլուխը կախ արևմուտքի հրամանները չկատարելու դեպքում դրանք լուրջ հետևանքներ կունենան նրա համար: Ցավով պետք է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական վրեժխնդրությունը ստիպել է նրան գնալ այնպիսի քայլերի, որոնք միջազգային հանրությանը տվել են բազմաթիվ լծակներ Նիկոլի իշխանությանը ճնշելու համար: Սա հատկապես արտահայտվում է Արցախի հարցում, ինչը զգացվեց նաև հենց այս հարցազրույցի ընթացքում, որտեղ լրագրողը փորձում էր փակուղի մտցնել Փաշինյանին՝ ներկայացնելով Հայաստանը որպես կոնֆլիկտը սրող կողմ: Սա նաև արտահայտվում է և արտահայտվելու է ՀՀ-ՌԴ հարաբերությունների մակարդակով, որը ևս արձանագրվեց այս հարցազրույցում:
Hard Talk-ի բրիտանացի լրագրողը բացեիբաց հարց էր ուղղում Փաշինյանին այն մասին, թե ՀՀ-ն դեռ երկար է պահպանելու ՌԴ-ի հետ ռազմավարական հարաբերությունները, թե սկսելու է ավելի մտերմանալ ԵՄ-ի հետ: Սա ևս կարելի է համարել արևմտյան քաղաքական շրջանակների կողմից հղված մեսիջ, որի նպատակն է հասկանալ, թե Նիկոլը կատարելու է իրենց տված խոստումը և հեռանալու է ՌԴ-ից, թե ոչ: Իհարկե, թվում էր, թե ՌԴ-ի հետ հարաբերությունները պատմականորեն ամենավատ վիճակին հասցրած և արևմտյան թուրքասորոսական ուժերի հետ ջերմ հարաբերություններ ունեցող կառավարությունը գոնե արևմուտքից նման ապտակներ չէր ստանա, բայց կարծես Փաշինյանը արևմտյան տերերը ևս հոգնել են նրա շուստրիություններից: