CNN-ը իմացել Է պատվաստանյութի մշակման գործում Ռուսաստանի օգնությունից ԱՄՆ-ի հրաժարվելու մասին
Մոսկվան Վաշինգտոնին իր օգնությունն Է առաջարկել COVID-19-ի պատվաստանյութի մշակման գործում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով անունը չնշած ռուսաստանցի պաշտոնյաների:
Ինչպես հայտարարել են հեռուստաալիքի զրուցակիցները, առաջարկվել Է «աննախադեպ համագործակցություն» ԱՄՆ-ի վարչակազմի «Օպերացիա «Գերձայնային արագություն» նախագծին, որն ուղղված Է COVID-ի պատվաստանյութի մշակման արագացմանը:
Նրանց խոսքով՝ Ռուսաստանը բաց Է պատվաստանյութի մասին տեղեկատվության փոխանակման համար, ինչը թույլ կտա ամերիկացի դեղագործական ընկերություններին՝ ռուսական պատվաստանյութն արտադրել ԱՄՆ-ում:
Մինչդեռ, հավելել են CNN-ի զրուցակիցները, «ԱՄՆ-ը ներկայում փակ Է» Ռուսաստանի բժշկական ձեռքբերումների համար:
«Ամերիկյան կողմից գոյություն ունի Ռուսաստանի նկատմամբ անվստահության ընդհանուր զգացողություն, եւ մենք կարծում ենք, որ տեխնոլոգիաները, ներառյալ պատվաստանյութերը, թեստավորումը եւ բուժումը, ԱՄՆ-ում չեն ընդունվում այդ անվստահության պատճառով»,-հեռուստաալիքին ասել Է բարձրաստիճան ռուսաստանցի պաշտոնյան:
ՆԱ ԱՄՆ-ին կոչ Է արել՝ լրջորեն քննարկել ռուսական պատվաստանյութի ընդունման հարցը, չԷ որ այն կարող Է փրկել ամերիկացիների կյանքը:
Մինչդեռ ամերիկացի պաշտոնյաները հեռուստաալիքին հայտնել են, որ «Ռուսաստանի պատվաստանյութն ԱՄՆ-ում համարվում Է այնքան թերամշակված, որ նույնիսկ լուրջ հետաքրքրություն չի առաջացրել»:
«Ամենափոքր շանս չկա, որ ԱՄՆ-ը դա (ռուսական պատվաստանյութը) կփորձարկի կապիկների վրա, չխոսելով արդեն մարդկանց մասին»,-ասել Է ԱՄՆ-ի առողջապահության պետական պաշտոնյաներից մեկը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: