Ամուլսարի վերաբերյալ մեր հայտարարություններն ուժի մեջ են. Ավինյան
Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ կառավարության կողմից նախկինում հնչած հայտարարությունները շարունակում են մնալ ուժի մեջ: Արմենպրեսի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Ես որևէ խոստում չեմ հիշում, որ մենք խոստացել ենք և չենք արել Ամուլսարի հետ կապված: Դրա հետ կապված խնդիրը բազմաթիվ շերտեր ուներ և կարծում եմ, որ նախկինում արված մեր հայտարարություններն ուժի մեջ են»,- ասաց Ավինյանը: