Ավտովթար Լոռու մարզում. 48-ամյա ոչ սթափ վարորդը 06-ով բախվել է ճամփեզրի թմբին. Shamshyan.com
Այսօր՝ օգոստոսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 48-ամյա Վահրամ Պ.-ն իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի թմբին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ: © shamshyan.com