Երևան, 13.Օգոստոսի.2020, 00:00
Արտագնա աշխատանքի մեկնողները չեն կարողանում մուտք գործել Ռուսաստան, քանի որ շարունակում է ուժի մեջ մնալ ՌԴ կառավարության որոշումը. փոխվարչապետի խոսնակ Ոստիկանությունը շարունակում Է տուգանել քաղաքացիներին՝ ավտոմեքենայում դիմակ չդնելու համար. Ռուբեն Մելիքյան Կորոնավիրուսի 229 նոր դեպք, մահացել է ևս 3 մարդ Հայաստանի ի՞նչ շահ է պաշտպանում ռեվոլյուշնֆյուրեր Նիկոլը՝ շնորհավորելով կոլխոզենֆյուրեր Լուկաշենկոյին. Վրթանեսյան Ամուլսարի վերաբերյալ մեր հայտարարություններն ուժի մեջ են. Ավինյան Պարետատունը պատրաստվում է վերանայել մի շարք վայրերում դիմակ պարտադիր կրելու պահանջը «Լուսավոր Հայաստանը» կներկայացնի «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծ. Էդմոն Մարուքյան Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց ևս մեկ ամսով Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 201-ով. գրանցվել է 3 մահ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում՝ 4 բալ, իսկ Երևանում՝ 3-4 բալ ուժգնությամբ

Թուրքիայի սադրիչ կեցվածքը խաթարում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը. Եգիպտոսում ՀՀ դեսպան

Թուրքիայի սադրիչ և կողմնակալ կեցվածքը լրջորեն խաթարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը և հաստատում է, որ Թուրքիան չի կարող ներգրավվել խնդրի կարգավորմանն ուղղված որևէ միջազգային նախաձեռնության՝ հատկապես և առաջին հերթին ԵԱՀԿ շրջանակներում։ Արմենպրեսի հաղորդմամբ, այս մասին նշել է Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը «Ալ-Ախբար» օրաթերթին տված հարցազրույցում:

-Ի՞նչն էր վերջին շրջանում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև բախումների պատճառը։

-Հուլիսի 12-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ հարձակումը Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանից միակողմանի զիջումներ կորզելու փորձ էր։ Կարծում եմ, որ մենք ցույց տվեցինք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ունի միայն մեկ հանգուցալուծում, որը հիմնված է ներգրավված բոլոր կողմերի՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի կողմից փոխզիջումների սկզբունքի վրա։

Միանգամայն ակնհայտ է, որ Ադրբեջանի նման պահվածքը պայմանավորված է մի շարք պատճառներով՝ ներքին և արտաքին։ Ադրբեջանի ղեկավարության համար փորձարկված գործելաոճ է, հասարակության ուշադրությունն ահռելի սոցիալական և տնտեսական խնդիրներից շեղելը՝ համավարակից, սոցիալական անարդարությունից, ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների խախտումներից և այլն։ Կա ևս մեկ կարևոր հանգամանք, վերջին երկու տասնամյակների ընթացքում ադրբեջանական ղեկավարությունը սեփական հասարակությունը սնում է հակահայկական քարոզչությամբ։ Հակահայկական քաղաքականությունը դարձել է Ադրբեջանի պետականության հիմնասյուներից մեկը։ Հայի՝ որպես թշնամու կերպարը ներարկվում է Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացու մեջ ողջ կյանքի ընթացքում, սկսած մանկապարտեզից մինչև կրթական և ոչ միայն կրթական հաստատությունները։ Հանրային ելույթները, ֆիլմերը, դասագրքերը, պատկերները, այն ամենն ինչն ունի պարտադիր բնույթ, պարունակում է հակահայկական տարր։ Եվ այսօր ադրբեջանական իշխանությունները մի կողմից փորձում են օգտագործել հակահայկական քարոզչության արդյունքը, մյուս կողմից դարձել են դրա պատանդը։ Ադրբեջանի բնակչությունը ցանկանում է տեսնել հսկայածավալ ռազմական ծախսերի արդյունքը և սեփական կառավարության ռազմաշունչ խոստումների իրականացումը։ Ընդամենն օրեր առաջ Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի ունեցավ զանգվածային ցույց, որի ընթացքում հազարավոր երիտասարդ ցուցարարներ, հիասթափված ևս մեկ ռազմական ձախողումից, պահանջում էին պատերազմ սկսել Հայաստանի դեմ։ Այսպիսով, արդեն հասարակական կարծիքը նույնպես դրդում է Ադրբեջանին ռազմական արկածախնդրությունների։ Հիմնական արտաքին գործոնը, ինչպես նշել էի, Թուրքիայի ազդեցությունն է։ Անշուշտ սա ամենակարևոր գործոնն է, առանց Թուրքիայի աջակցության Ադրբեջանը չէր համարձակվի գնալ իրավիճակի սրացման։

-Կան արդյո՞ք հրադադարի հաստատման կամ միջնորդության որևէ առաջարկություններ։

-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որն ունի հայաբնակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև միջնորդական առաքելություն իրականացնելու միջազգայնորեն ճանաչված մանդատ, հրադադարի հաստատման բանակցությունների միակ հարթակն է Հայաստանի համար, քանի որ այն հանդիսանում է ԼՂ անվտանգության երաշխավորը։ Հարկավոր է նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագները (ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստան) կուտակել են միջնորդական առաքելություն իրականացնելու հսկայական փորձ՝ մի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի և մյուս կողմից Ադրբեջանի միջև։

ՀՀ արտաքին գործերի նախարարը, վարչապետի և պաշտպանության նախարարի հետ աշխատանքների համակարգմամբ, մշտական կապի մեջ է գտնվում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի հետ՝ ներկայացնելով իրավիճակը և էսկալացիայի հետևանքները։

Ներկայումս ադրբեջանական կողմը, հակադրվելով ԵԱՀԿ ՄԽ սադրիչ գործողություններից և բորբոքող հռետորաբանությունից զերծ մնալու և հրադադարը պահպանելու կոչերին, մշտապես դիմում է ուժի կիրառման սպառնալիքին և իրավիճակի լարվածությանը։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակաբար մերժում է Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում մշտադիտարկման մեխանիզմների տեղակայումը։ Ինքներդ դատեք իրավիճակի մասին։

Մենք շարունակելու ենք աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ՝ հետապնդելով բացառապես խաղաղ ճանապարհով խնդրի լուծման նպատակը։ Պատերազմը ճիշտ տարբերակ չէ։

-Ինչպիսի՞ն է հայկական կողմի գնահատականը Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների վերաբերյալ Թուրքիայի հայտարարություններին։

- Թուրքիան շարունակաբար խիստ բացասական դերակատարում է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում, պաշտպանելով ադրբեջանական իշխանությունների գործողությունները Հայաստանի հետ սահմանում և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում իրավիճակի ապակայունացման ուղղությամբ։ Թուրքական իշխանությունները, ներառյալ՝ նախագահը, արտաքին գործերի և ազգային պաշտպանության նախարարները, հրապարակել են մի շարք հայտարարություններ ադրբեջանական զինված ուժերի վերջին ռազմական սադրանքների վերաբերյալ։ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իր բոլոր միջոցներով շարունակելու է աջակցել Ադրբեջանին։ Պաշտպանության նախարարությունն իր հերթին հաստատել է, որ Թուրքիան կշարունակի տրամադրել ողջ հնարավոր օժանդակությունը և աջակցությունն իր ամենից մերձավոր դաշնակից Ադրբեջանին Հայաստանի դեմ գործողություններում՝ «մեկ ժողովուրդ երկու պետություն» սկզբունքի հիման վրա։ Հասկանալու համար, թե ինչ է կատարվում Հարավային Կովկասում, յուրաքանչյուրը պետք է մտապահի, որ Թուրքիան և Ադրբեջանը բոլոր ուղղություններով հանդես են գալիս գործողությունների սերտ համադրությամբ։ Հայտարարությունները, ոչ միայն պարունակում են Ադրբեջանին անվերապահ աջակցություն, այլ նաև ցուցադրում են Հարավային Կովկասում Թուրքիայի բացահայտ հավակնությունները, ինչը Թուրքիայի նախագահը և այլ պաշտոնյաները փորձում են առարկայացնել՝ հղում կատարելով տարածաշրջանում Թուրքիայի «պատմական առաքելության» մտքին։ Փաստն այն է, որ Թուրքիան սատարում է Ադրբեջանի արկածախնդիր ռազմատենչությանը։ Հարևան տարածաշրջանների հակամարտություններում խառնակչությունները դարձել են թուրքական դիվանագիտության ավադական գործելաոճը։ Շրջանառելով իր պատմական առաքելությունն ու էթնիկ կամ կրոնական կապվածությունը՝ Թուրքիան արդեն իսկ ապակայունացրել է իրավիճակը հարևան մի շարք տարածաշրջաններում՝ Մերձավոր Արևելք, Արևելյան Միջերկրական և Հյուսիսային Աֆրիկա՝ անասելի տառապանքներ պատճառելով այդ շրջաններում բնակվող ժողովուրդներին։

Ավելին, Թուրքիայի սադրիչ և կողմնակալ կեցվածքը լրջորեն խաթարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը և հաստատում է, որ Թուրքիան չի կարող ներգրավվել խնդրի կարգավորմանն ուղղված որևէ միջազգային նախաձեռնության՝ հատկապես և առաջին հերթին ԵԱՀԿ շրջանակներում։

Հայաստանը խստորեն դատապարտում է մեր տարածաշրջանում անկայունության սփռման թուրքական փորձերը և հաստատում է, որ շարունակելու է միջազգային և տարածաշրջանային խաղաղության պահպանմանն ու ամրապնդմանն ուղղված կառուցողական աշխատանքները, այս ուղղությամբ սերտորեն համագործակցելով միջազգային գործընկերների հետ։

-Համարու՞մ եք Թուրքիայի հայտարարությունները որպես պատասխան հայերի բնաջնջման ճանաչման գործում ԱՄՆ, Ֆրանսիայում և այլ երկրներում Հայաստանի արձանագրած հաջողությունների արդյունք։

- Վստահ եմ, որ խնդիրն ավելի տարողունակ է, և թուրքական թշնամական վերաբերմունքը ոչ թե ընդամենը վերաբերմունք է այս կամ այն երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Հայկական պետականության պարագայում թուրքական թշնամական քաղաքականությունն ունի այլ հիմքեր։ Չնայած երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու Հայաստանի փորձերին, դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն և Հայաստանի ապօրինի շրջափակումը դեռ շարունակվում է։ Եվ այսօր՝ 21-րդ դարում, թուրքական ղեկավարությունը մեր տարածաշրջանում կառուցում է իր քաղաքականությունը Ադրբեջանի հետ ազգակցության, Հայոց ցեղասպանության արդարացման և հանցագործության անպատժելիության ավանդույթներով։ Ցավալիորեն հակահայկական քաղաքականությունն ակնհայտորեն թուրք-ադրբեջանական համատեղ ռազմավարական աշխարհընկալման մասն է։ Անդրադառնալով տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, նշեմ որ դա բնականոն և կարևոր գործընթաց է, ինչը գնահատվում է ոչ միայն Հայաստանի, այլ ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից։ Ցեղասպանության ճանաչումը ապագա ցեղասպանությունների կանխարգելումն է։ Իհարկե, Թուրքիան հակադարձում է ճանաչման յուրաքանչյուր դեպքի, քանի որ այն ցնցում է թուրքական պետականության հիմքերը, որը հեղեղված է արյամբ։

-Արդյո՞ք փաստվել է Հայաստանի հետ հակամարտությունը թեժացնելու համար թուրքական ռազմական օժանդակությունը Ադրբեջանին։

- Այո, մենք ունենք փաստեր և դա մեկանգամյա աջակցություն չէ։ Ադրբեջանի և Թուրքիայի միջև լիակատար ռազմական համագործակցության գոյությունն անհերքելի փաստ է։ Այս առումով, ես կցանկանայի վերադառնալ այսպես կոչված «պատմական առաքելությանը» տարածաշրջանում։ Ի՞նչ է դա նշանակում Հայաստանի համար։ Շատ պարզ է։ Հաշվի առնելով պատմության դասերը՝ Հայոց ցեղասպանությունը, 1918-20թթ. ընթացքում Հայաստանի Առաջին հանրապետության դեմ պատերազմները, Երկրորդ աշխարհամարտի ընթացքում հայկական տարածքներ ներխուժման չիրականացված ծրագրերը, և այսօրվա իրողությունը՝ տնտեսական շրջափակումը, Ադրբեջանին անվերապահ աջակցությունը, թուրքական «պատմական առաքելության» իրականացումը նշանակում է հայկական պետականության և հայ ժողովրդի ոչնչացում։

-Լրատվամիջոցները նշում են, որ Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին կապված է Ռուսաստանի հետ որոշ հարցերում նրա անհամաձայնության հետ, հատկապես, որ Ռուսաստանը և Հայաստանը կապված են բազմաթիվ տնտեսական, քաղաքական, ռազմական համաձայնագրերով։ Ինչպե՞ս դա կմեկնաբանեք։

-Իհարկե, մենք չենք կարող քննարկել տարածաշրջանային զարգացումներն առանց ուշադրություն դարձնելու միջազգային իրադրությանը։ Ռուսաստանը Հայաստանի սերտագույն դաշնակիցն է, ավանդական դաշնակիցը, որն ունի շատ ծանր և բարդ հարաբերությունների պատմություն Թուրքիայի հետ։ Վերջին տարիներին Անկարայի ծավալապաշտական քաղաքականությունը ցույց է տալիս, որ Թուրքիան օգտագործում է յուրաքանչյուր գործիք, յուրաքանչյուր առիթ, տարածելու իր ազդեցությունը՝ կարծես փորձելով վերականգնել Օսմանյան կայսրությունը։ Ակնհայտ է, որ թուրքական ղեկավարության քաղաքականությունը, որը սպառնում է Մերձավոր Արևելքին, Արևելյան Միջերկրականին, Հյուսիսային Աֆրիկային և Հարավային Կովկասին, հաճախ կոչվում է նեոօսմանիզմ։

-Հակադրվում են արդյո՞ք Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն սահմանելուն ուղղված Ադրբեջանի փորձերը տեղի բնակչության ցանկություններին։

-Կցանկայի նշել, որ Լեռնային Ղարաբաղը տարածք չէ, այլ անկախ երկիր՝ պետության համար բոլոր կենսական ատրիբուտներով՝ բնակչություն, տարածք, կառավարություն և ինքնիշխանություն։ Արցախ անունով այս շրջանը կազմել է պատմական Հայաստանի մի մասը՝ այն պատմական Հայաստանի 10-րդ նահանգն էր։ Հայերը Լեռնային Ղարաբաղի տարածքում բնակվում են ավելի քան 2500 տարի։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա փուլը սկսվել է 1980-ականների վերջին, երբ ադրբեջանական իշխանությունները նպատակադրվեցին դուրս մղել շրջանում մեծամասնություն կազմող հայկական ազգաբնակչությանը։ Նույնիսկ, մինչ այդ՝ ողջ խորհրդային շրջանում Ադրբեջանը կիրառել է հայերի տեղահանության քաղաքականություն Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունից և Լեռնային Ղարաբաղից։ Առաջինի դեպքում դա հաջողվեց, մյուսի դեպքում՝ ձախողվեց։ Կարևոր է արձանագրել, որ նախքան Խորհրդային միության փլուզումը, 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի բնակչությունը հանրաքվեի միջոցով հռչակել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապատությունը, ինչը լիովին համապատասխանել էր այն ժամանակվա ԽՍՀՄ սահմանադրության տառին և ոգուն։ Այսպիսով Խորհրդային Ադրբեջանի տարածքում ստեղծվել էին երկու հավասարազոր պետական միավորներ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությչունը և Ադրբեջանի Հանրապետությունը։ Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի բնակչության հստակ ցանկությունն արտահայտվել է վերը նշված հանրաքվեի միջոցով։ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև պատերազմը բռնկվեց ադրբեջանական իշխանությունների պատերազմելու որոշմամբ։ Այսօր Լեռնային Ղարաբաղի բնակչությունը համոզված է, որ այն օրը երբ Ադրբեջանը հսկողություն կսահմանի իրենց երկրի վրա, նրանք կկորցնեն ամեն ինչ, ընդհուպ՝ կյանքը։ Չկա այլ տարբերակ, քան պաշտպանել ազատությունը։

-Ադրբեջանի հետ բախումների կապակցությամբ ի՞նչ աջակցություն է ակնկալում Հայաստանն իր միջազգային բարեկամներից, այդ թվում նաև Եգիպտոսից։

- Մենք ունենք պաշտպանվելու սեփական հնարավորությունները։ Հայաստանը հանդիսանում է նաև ՀԱՊԿ անդամ, տեղին է նշել նաև ՆԱՏՕ և շատ այլ գործընկերների հետ համագործակցությունը։ Հայաստանը բավականին գործընկերներ ունի միջազգային հանրության շրջանում և իհարկե Եգիպտոսը կարևոր բարեկամներից է։ Մենք շնորհակալ ենք բոլոր բարեկամներից և գործընկերներից աջակցության և համագործակցության համար։

-Ի՞նչ դերակատարում ունեն եգիպտահայերը Եգիպտոսի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդման գործում։

- Եգիպտոսի հայկական համայնքը գոյություն ունի դարեր շարունակ։ Հայոց ցեղասպանությունից հետո Եգիպտոսը նոր հայրենիք դարձավ հազարավոր հայերի համար, որոնց հաջողվել էր վերապրել արհավիրքը։ Եգիպտոսի հյուրընկալությունը և եգիպտական հողում հայերի կառուցողական դերակատարումը միահյուսել են մեր ժողովուրդների ճակատագրերը։ Նույնիսկ այսօր՝ թվային տեխնոլոգիաների դարաշրջանում, հայկական համայնքը վստահելի միջնորդ է հայ-եգիպտական հարաբերություններում։ Սա մի կապ է, որը տնտեսապես և մշակութային առումով հարստացնում է Հայաստանը և Եգիպտոսը։

Սա Կրթության նախարարության հերթական ձախողումն է, և կարծում եմ, որ գրականության ուսումնառության այս հայեցակարգը պետք է լիովին փոփոխվի. Հարություն Արզումանյան ԱԺ աշխատակիցներին աշխատավարձի 125%-ի չափով պարգևավճար է հատկացվել, ընդհանուր չափը կազմել է 304.000 դոլար․ AntiFake.am Տեսչական մարմինները կատարել են պարետի սահմանված նորմերի պահպանման 66063 ստուգում Չեխիայում ՀՀ դեսպանը պատասխանել է Ադրբեջանի դեսպանին Այդքան մարդու ոտնատակ տալ, արհամարհել, մի երկու հոգու շահի համար, չի կարելի․ Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչ «Ամուլսարը բոլորիս պաշտպանության կարիքն ունի». հեծանվաերթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը 3 միլիոն 170 հազարից ավելի է Մոսկվան Բելառուսի իշխանությունների վրա արտասահմանյան գործընկերների կողմից աննախադեպ ճնշում է նկատում Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մի շարք խախտումներ է արձանագրել Արարատի մարզում Արթուր Մեսչյանն օգոստոսի 17-ից կազատվի Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից Արձանագրվել են գերբեռնված տրանսպորտային միջոցներ. Տեսչական մարմնի ստուգումները Երևանում Սերբիայում կալանավորվել է Ադրբեջանի դեսպանը Զարեհ Սինանյանի պաշտոնին նշանակման պահից գրասենյակին տրվել է շուրջ 63 հազար դոլարի պարգեւատրում. «Փաստինֆո» Գողությունների դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործն ուղարկվել է դատարան. մեղադրանք է առաջադրվել 5 անձի Սեպտեմբերի 1-ից ռուսական ավիաընկերությունները հնարավոր է սկսեն կանոնավոր չվերթները Հայաստան Դանակահարություն Մյասնիկյան գյուղում Կրոպիվնիցկում հայկական եկեղեցին կանվանակոչեն ի պատիվ սրբերի դասին կարգված Շուշանիկ թագուհու Հունական և թուրքական ֆրեգատները միմյանց են բախվել Միջերկրական ծովում Շվեյցարիայում իսպանացի երեք զբոսաշրջիկներ են զոհվել փոթորկի ժամանակ Անկարայում հայկական գերեզմանոց է պղծվել. աճյունները դուրս են հանվել գերեզմաններից «Մասիս» ջրօգտագործողների ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել Արտագնա աշխատանքի մեկնողները չեն կարողանում մուտք գործել Ռուսաստան, քանի որ շարունակում է ուժի մեջ մնալ ՌԴ կառավարության որոշումը. փոխվարչապետի խոսնակ Լողասեզոնի բացումից մինչ օրս ջրափրկարարները փրկել են 9 քաղաքացու Ինդոնեզիան մինչև 2020 թվականի վերջը սահմանները չի բացի զբոսաշրջիկների համար Անի Սամսոնյանը դիմել է պարետին՝ առաջարկելով դիմակներից ազատել տաղավարներում աշխատող հաղորդավարներին Եմենցի զինվորականները ներխուժել են Մոսկվայում հանրապետության դեսպանատուն Ձերբակալվել են «օրենքով գող» և նրա կողմից ղեկավարվող խմբավորման մասնակիցը. Դատախազություն Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել լրագրողի նկատամամբ տեղի ունեցած կողոպուտի վերաբերյալ Ինչպե՞ս ուղիղ 1 տարի առաջ նախարարների աշխատավարձերը 750 հազար դրամից դարձան 1.5 միլիոն․ Էդմոն Մարուքյան Ուկրաինական դասեր Հայաստանի դատաիրավական համակարգի համար. Էլինար Վարդանյան Արցախ մուտք գործելու համար քաղաքացիություն չունեցողներին այլևս անհրաժեշտ չէ պարետի թույլտվությունը Չինաստանը վերականգնել Է կանոնավոր ավիահաղորդակցությունը 50 երկրների հետ ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց Միքայել Ադամյանը Հանրապետությունում օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազի Ոստիկանությունը շարունակում Է տուգանել քաղաքացիներին՝ ավտոմեքենայում դիմակ չդնելու համար. Ռուբեն Մելիքյան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում չօգտվել հայկական ավիաըկերություններից, քանի որ դրանք ԵՄ սև ցուցակում են. 168.am Ռոբերտ Քոչարյանի գրառումը լայքելու համար ոստիկանության ավագ լեյտենանտին ուղարկել են հարկադիր պարապուրդի Ո՞վ ինձ կասի՝ ո՞վ է ստուգում համավարակի օրական ցուցանիշների իսկությունը․ Գևորգ Պետրոսյան Սեւանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա օգոստոսի 12-ի նիշին Վենգերը մերժել է «Բարսելոնայի» առաջարկը Հայ ազգը Երկիր մոլորակի վրայից բնաջնջելու թուրքական ծրագիրը իրականացնելուն կլծվեն ևս 100 զարեհսինանյաններ. Միհրդատ Մադաթյան (լուսանկարներ) Հաստատվեց հակաճգնաժամային 23-րդ միջոցառումը Արցախում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպք չի հաստատվել, 4 մարդ ապաքինվել է Հեղափոխության փայատերերը և տնօրենների խորհուրդը. Մարինե Սուքիասյան Սևանա լճի ափամերձ հատվածում մեկնարկել է ապօրինի կառույցների ապամոնտաժման գործընթացը Ինչ տարիքի են եղել կորոնավիրուսից մահացած պացիենտները ՄԻՊ հանձնարարությամբ կատարվել է չհայտարարված այց «Կոշ» քրեակատարողական հիմնարկ Կորոնավիրուսի 229 նոր դեպք, մահացել է ևս 3 մարդ Մարդիկ ամաչելու են արսենթորոսյանների հանցակից լինելուց. Գևորգ Գրիգորյան Ճապոնիայում մեկ շաբաթում 10 մարդ Է մահացել շոգից Լևոն Ղասաբօղլյանի հոգեհանգիստը կկայանա Երևանում օգոստոսի 13-ին Հայաստանի ի՞նչ շահ է պաշտպանում ռեվոլյուշնֆյուրեր Նիկոլը՝ շնորհավորելով կոլխոզենֆյուրեր Լուկաշենկոյին. Վրթանեսյան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է համավարակի պայմաններում աշխարհին սպառնացող 3 գլխավոր վտանգները Օգոստոսի 13-ին վթարային ջրանջատում է լինելու «Ժողովուրդ». Հայաստանում մսի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է Պլանային գազանջատումներ Երևանում ու Սևանում «Ժողովուրդ». Հայաստանի ազգային արխիվի տնօրենի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Լույս չի լինելու Երևանում և 2 մարզում «Հրապարակ». Արսեն Թորոսյանը հաջորդ զոհին է թիրախավորել Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումները 26 խոստում, որի ճիշտ հակառակն է արել Նիկոլ Փաշինյանը․ ինֆոգրաֆիկա. Yerevan.Today Հայաստան-Բելառուս․ այդքան տարբեր «նմանություններ». 7or.am Ավտովթար Երևանում. բախվել են Subaru-ն ու Opel-ը. կա վիրավոր (լուսանկարներ). Shamshyan.com Բելառուսի ՆԳՆ ղեկավարը հանձնարարել է բողոքի ակցիաների ժամանակ «չկպնել» լրագրողներին Շենքի մուտքում բռնկված հրդեհը մարվել է Օգոստոսի 14-ին Երեւան - Դոնի Ռոստով մեկնող չվերթ կկայանա Երեւանում բեռնատար է կողաշրջվել․ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության (լուսանկարներ). Shamshyan.com Լիբանանի նախագահին հուլիսի 20-ին հայտնել են Բեյրութի նավահանգստում առկա վտանգավոր պայթուցիկ նյութերի առկայության մասին Իրանում ՀՀ դեսպանը այցելել է ԻԻՀ Իսլամական խորհրդի մեջլիս Այսօր գրանցվել է խախտումների նվազագույն քանակ. ՍԱՏՄ Ոստիկանները հացադուլ անող Իսրայել Հակոբկոխյանի նկատմամբ դիմակ չկրելու համար արձանագրություն կազմեցին Փրկարարները Հրազդանում հայտնաբերել են 41-ամյա տղամարդու դի Անհրաժեշտ է արդիականացնել Սևրի հաշտության պայմանագրի միջազգային ազդեցությունը. 10 կուսակցությունների հայտարարությունը Կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը կարող է հասանելի լինել արդեն աշնանը. Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտ Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով Ինքնամեկուսացման նոր կարգ է հաստատվել Պարետի սահմանված նորմերի խախտման համար դադարեցվել է 5071 կազմակերպության գործունեությունը ԱԱԾ նախկին տնօրենը նոր պաշտոն է ստացել (լուսանկար) Ղազախստանը վերսկսում է թռիչքները 7 երկրի հետ Կառավարությունը պետք է հասկանա՝ ո՞րն է հիմնական խնդիրը, որ կարողանա խափանել «մահերի մեքենան». Արթուր Վանեցյան «Առավոտ»