Երևան, 13.Օգոստոսի.2020, 00:00
Արտագնա աշխատանքի մեկնողները չեն կարողանում մուտք գործել Ռուսաստան, քանի որ շարունակում է ուժի մեջ մնալ ՌԴ կառավարության որոշումը. փոխվարչապետի խոսնակ Ոստիկանությունը շարունակում Է տուգանել քաղաքացիներին՝ ավտոմեքենայում դիմակ չդնելու համար. Ռուբեն Մելիքյան Կորոնավիրուսի 229 նոր դեպք, մահացել է ևս 3 մարդ Հայաստանի ի՞նչ շահ է պաշտպանում ռեվոլյուշնֆյուրեր Նիկոլը՝ շնորհավորելով կոլխոզենֆյուրեր Լուկաշենկոյին. Վրթանեսյան Ամուլսարի վերաբերյալ մեր հայտարարություններն ուժի մեջ են. Ավինյան Պարետատունը պատրաստվում է վերանայել մի շարք վայրերում դիմակ պարտադիր կրելու պահանջը «Լուսավոր Հայաստանը» կներկայացնի «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծ. Էդմոն Մարուքյան Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց ևս մեկ ամսով Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 201-ով. գրանցվել է 3 մահ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում՝ 4 բալ, իսկ Երևանում՝ 3-4 բալ ուժգնությամբ

Փաշինյանի վիճակն իրոք շատ լուրջ է, եթե նրան ջատագովող է գրանցվում Շիրինյանը (տեսանյութ). 7or.am

7or.am-ը գրում է.

Խոսքը, իհարկե, որպես քաղաքագետ ներկայացող Լևոն Շիրինյանի մասին է: Զավեշտն այն է, որ նա մասնագիտությամբ քաղաքագետ է: Բայց սույն քաղաքագետը վերջին 15-20 տարում այնքան կտրուկ շրջադարձեր է կատարել իր «քաղաքագիտական կողմնորոշումներում», որ ոչ միայն արժեզրկել է իր որևէ հաջորդող մեկնաբանություն, գնահատական, վերլուծություն, այլև նախ՝ «զրոյացրել» է նախկինում ասածները, հիմա ասածը, ապա նաև «զրոյացրել» է ինքն իրեն՝ որպես քաղաքագետ:

Մեկը, ով մի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի «կողմից» էր, հետո՝ Սերժ Սարգսյանի, հիմա էլ, պարզվում է, կամ ինքն իրեն համար պարզել է, որ պողոսից ավելի նիկոլապաշտ է, կածես ուզում է ապացուցել, որ ավելի Ստյոպա Սաֆարյան է, քան Արման Բաբաջանյանը...

Պարոն Փաշինյան, մեղք է մարդը, մի ալարեք, պաշտոնից-բանից տվեք, թող հանդարտվի, մի՞թե չեք տեսնում, թե ինչպես է իրեն մեջտեղից պատառոտում, գրական ասած՝ ջանքեր գործադրում, չեք տեսնո՞ւմ, ինչպիսի ջանասիրությամբ է առաջարկում իր ծառայությունները: Նշանակեք, օրինակ, մանկավարժականի ռեկտոր, մանավանդ, որ մանկավարժականում, ասում են, ինքը շատ հարգված, ուսանողների անվիճելի համակրանքը վայելող, արդարամիտ ու արդարակյաց, միայն գիտելիքների հիման վրա ուսանող գնահատող պրոֆեսիոնալ քաղաքագետ է:

Լավ, է՛լ ի՞նչ անի, որ գնահատեք: Թեպետ... Գուցե արդեն գնահատե՞լ են, ի՞նչ իմանաս: Ի վերջո, հո հենց այնպե՞ս չէ, որ այդքան արժանիքների տեր քաղաքագետը «քրջի բազարին», ավելի շուտ՝ «ֆեյքաբազարին» հարիր պատկերացումներով ու բնորոշումներով անարգանքի սյանն է գամում ոչ այնքան վաղուց իր գոված Ռոբերտ Քոչարյանին: Այն նույն Քոչարյանին, ումից Լևոն Շիրինյանը դեռ 2012-ին համարյա պահանջում էր վերադառնալ ակտիվ քաղաքական գործունեության (տես՝ կից տեսանյութ-ապացույցը), հիմնավորում էր այդ վերադարձի քաղաքական անհրաժեշտությունը:

Գիտեք, Ռոբերտ Քոչարյանն այդ առումով խնդիր չունի, և նրա վերադարձը չէ խնդիրը, ոչ էլ նման «գովիչ-հորդորիչների» կարիք ունի երկրորդ նախագահը: Խնդիրը նման քաղաքագետներն են, իրենց դյուրաթեք կողմնորոշումներով: Քամին որ կողմից փչի, ըստ այդմ էլ կխոնարհվեն, իսկ տարրական քծնախառն «գովերգությունը» (ժողովուրդը դա ավելի կոպիտ է բնորոշում՝ գործածելով նաև «օճառ» բառը) կհրամցնեն որպես «ուրույն վերլուծություն» և, հասկանալի է՝ ծառայություն:

Մյուս կողմից, երբ ի պաշտպանություն «թավշյա» ռեժիմի, Նիկոլ Փաշինյանի հանդես է գալիս Լևոն Շիրինյանը, ակամայից, զուտ մարդկայնորեն Փաշինյանն ու իր իշխանությունը մեղքդ են գալիս, մի քանի վայրկյան անգամ կարեկցում ես: Փաստորեն, որքա՜ն ծանր և անհույս է Նիկոլ Փաշինյանի վիճակը, որ նրան «քաղաքագիտական ծառայություններ» է առաջարկում և նրա ռեժիմը պաշտպանում է Լևոն Շիրինյանը: Մյուս կողմից, նաև բնութագրական է, որ Փաշինյանի ամբողջ «ֆեյքաբազարից» հենց Շիրինյանին են խոսափողի մոտ հրել, թե՝ Քոչարյանի հարցազրույցի մասին մի բան ասա: Դե նա էլ հենց «մի բան ասում է»: Չնայած, անկախ այն բանից թե ինչ «մի բան» է ասում, ավելի անհամոզիչ, ավելի խոցելի «բանախոս» դժվար թե կարողանային գտնել:

Բայց «հուժկու» եռյակ է: Միայն անունները նշես, բավարար է, որ բոլոր չուզողները տապալվեն: Ծիծաղի՛ց:

Ստյոպիկ Սաֆարյան, Արման Բաբաջանյան ու Լևոն Շիրինյան: Պատկերի ամբողջության համար Գասպարին է պակասում՝ բնական վիճակով, նկատի ունենք՝ պառկած (արդեն կոմունալ հարմարություններով՝ հովացման համակարգով քնապարկ, բարձ, սառը հյութ...):

Ի դեպ, նման «քաղաքագիտական դրսևորումներին» տեղյակ և անգամ Լևոն Շիրինյանի վերլուծություններն ընթերցելու նյարդեր ունեցող փորձագետները նկատում են, որ անվանի քաղաքագետը «թավշափոխության» հետ նաև ավելի ընդգծված հակառուսական գիծ է բռնել: Սա էլ է հետաքրքիր՝ նկատի ունենալով, որ Լևոն Շիրինյանը բավականին ինտենսիվ համագործակցում է այդքան մերժելի Ռուսաստանի պետական հաստատության, մասնավորապես՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի հետ, օրինակ, քննությունների շրջանում քննական հանձնաժողովում է հայտնվում: Չնայած, Հայ-ռուսական համալսարանի դեպքում դա երևի ընդունված է. ռուսական ֆինանսավորում, հայ-ռուսական հարաբերությունների դեմ ուղղված տրամադրություններ: Ախր շատ սկզբունքային են, էլի, նման անվանի քաղաքագետները ու ոչ միայն իրենք, հո զոռո՞վ չէ:

Ի դեպ, դիտարկվող պարոնի թարմ «ռեակցիայից» մի փոքրիկ մեջբերում: Շիրինյանը, մուննաթախառը հանդիմանանքով Ռոբերտ Քոչարյանի հասցեին արտաբերում է այսպիսի ֆրազ. «Տղամարդ է, թող կանգնի դատարանի առաջ ու պատասխան տա»...

Ահա այն ամենը, ինչ արժե իմանալ դիտարկված անվանի քաղաքագետի, նրա քաղաքական «տեսողության», փաստերը, օբյեկտիվ իրականությունն ընկալելու ունակության, իսկ որ ամենից կարևոր է՝ իրականությունը գլխիվայր նենգափոխելու հատկության մասին:

Այդ երևի անվանի քաղաքագետն է վերադարձել Հայրենիք՝ համոզված լինելով, որ կարող է կալանավորվել, օրվա իշխանության տարածած մաղձի և ատելության, դրան զուգակցված քաղաքական հետապնդման թիրախ դառնալ: Երևի այդ բոլորովին այլ պետական գործիչ է տղամարդավայել դիմագրավել թե՛ նախկին, թե՛ ընթացիկ փորձություններին: Ըստ Շիրինյանի, միգուցե բոլորովին այլ Ռոբերտ Քոչարյան է արդեն երկու տարի դատարանի առաջ արժանապատվորեն կանգնած ու ոչ միայն պատասխան է տալիս, այլև ամեն պատասխանով ավելի ու ավելի ընդգծում իր դեմ իրականացվող հետապնդման ու հետապնդողների սնանկությունն ու ներկայացված մեղադրանքների բարբաջանքայնությունը:

Հաջորդ իշխանափոխությունից հետո Լևոն Շիրինյանի բուռն «վերլուծություններին» ծանոթանալու անկեղծ ակնկալիքով՝

Սամվել Խաչագողյան

Սա Կրթության նախարարության հերթական ձախողումն է, և կարծում եմ, որ գրականության ուսումնառության այս հայեցակարգը պետք է լիովին փոփոխվի. Հարություն Արզումանյան ԱԺ աշխատակիցներին աշխատավարձի 125%-ի չափով պարգևավճար է հատկացվել, ընդհանուր չափը կազմել է 304.000 դոլար․ AntiFake.am Տեսչական մարմինները կատարել են պարետի սահմանված նորմերի պահպանման 66063 ստուգում Չեխիայում ՀՀ դեսպանը պատասխանել է Ադրբեջանի դեսպանին Այդքան մարդու ոտնատակ տալ, արհամարհել, մի երկու հոգու շահի համար, չի կարելի․ Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչ «Ամուլսարը բոլորիս պաշտպանության կարիքն ունի». հեծանվաերթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը 3 միլիոն 170 հազարից ավելի է Մոսկվան Բելառուսի իշխանությունների վրա արտասահմանյան գործընկերների կողմից աննախադեպ ճնշում է նկատում Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մի շարք խախտումներ է արձանագրել Արարատի մարզում Արթուր Մեսչյանն օգոստոսի 17-ից կազատվի Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից Արձանագրվել են գերբեռնված տրանսպորտային միջոցներ. Տեսչական մարմնի ստուգումները Երևանում Սերբիայում կալանավորվել է Ադրբեջանի դեսպանը Զարեհ Սինանյանի պաշտոնին նշանակման պահից գրասենյակին տրվել է շուրջ 63 հազար դոլարի պարգեւատրում. «Փաստինֆո» Գողությունների դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործն ուղարկվել է դատարան. մեղադրանք է առաջադրվել 5 անձի Սեպտեմբերի 1-ից ռուսական ավիաընկերությունները հնարավոր է սկսեն կանոնավոր չվերթները Հայաստան Դանակահարություն Մյասնիկյան գյուղում Կրոպիվնիցկում հայկական եկեղեցին կանվանակոչեն ի պատիվ սրբերի դասին կարգված Շուշանիկ թագուհու Հունական և թուրքական ֆրեգատները միմյանց են բախվել Միջերկրական ծովում Շվեյցարիայում իսպանացի երեք զբոսաշրջիկներ են զոհվել փոթորկի ժամանակ Անկարայում հայկական գերեզմանոց է պղծվել. աճյունները դուրս են հանվել գերեզմաններից «Մասիս» ջրօգտագործողների ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել Արտագնա աշխատանքի մեկնողները չեն կարողանում մուտք գործել Ռուսաստան, քանի որ շարունակում է ուժի մեջ մնալ ՌԴ կառավարության որոշումը. փոխվարչապետի խոսնակ Լողասեզոնի բացումից մինչ օրս ջրափրկարարները փրկել են 9 քաղաքացու Ինդոնեզիան մինչև 2020 թվականի վերջը սահմանները չի բացի զբոսաշրջիկների համար Անի Սամսոնյանը դիմել է պարետին՝ առաջարկելով դիմակներից ազատել տաղավարներում աշխատող հաղորդավարներին Եմենցի զինվորականները ներխուժել են Մոսկվայում հանրապետության դեսպանատուն Ձերբակալվել են «օրենքով գող» և նրա կողմից ղեկավարվող խմբավորման մասնակիցը. Դատախազություն Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել լրագրողի նկատամամբ տեղի ունեցած կողոպուտի վերաբերյալ Ինչպե՞ս ուղիղ 1 տարի առաջ նախարարների աշխատավարձերը 750 հազար դրամից դարձան 1.5 միլիոն․ Էդմոն Մարուքյան Ուկրաինական դասեր Հայաստանի դատաիրավական համակարգի համար. Էլինար Վարդանյան Արցախ մուտք գործելու համար քաղաքացիություն չունեցողներին այլևս անհրաժեշտ չէ պարետի թույլտվությունը Չինաստանը վերականգնել Է կանոնավոր ավիահաղորդակցությունը 50 երկրների հետ ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց Միքայել Ադամյանը Հանրապետությունում օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազի Ոստիկանությունը շարունակում Է տուգանել քաղաքացիներին՝ ավտոմեքենայում դիմակ չդնելու համար. Ռուբեն Մելիքյան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում չօգտվել հայկական ավիաըկերություններից, քանի որ դրանք ԵՄ սև ցուցակում են. 168.am Ռոբերտ Քոչարյանի գրառումը լայքելու համար ոստիկանության ավագ լեյտենանտին ուղարկել են հարկադիր պարապուրդի Ո՞վ ինձ կասի՝ ո՞վ է ստուգում համավարակի օրական ցուցանիշների իսկությունը․ Գևորգ Պետրոսյան Սեւանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա օգոստոսի 12-ի նիշին Վենգերը մերժել է «Բարսելոնայի» առաջարկը Հայ ազգը Երկիր մոլորակի վրայից բնաջնջելու թուրքական ծրագիրը իրականացնելուն կլծվեն ևս 100 զարեհսինանյաններ. Միհրդատ Մադաթյան (լուսանկարներ) Հաստատվեց հակաճգնաժամային 23-րդ միջոցառումը Արցախում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպք չի հաստատվել, 4 մարդ ապաքինվել է Հեղափոխության փայատերերը և տնօրենների խորհուրդը. Մարինե Սուքիասյան Սևանա լճի ափամերձ հատվածում մեկնարկել է ապօրինի կառույցների ապամոնտաժման գործընթացը Ինչ տարիքի են եղել կորոնավիրուսից մահացած պացիենտները ՄԻՊ հանձնարարությամբ կատարվել է չհայտարարված այց «Կոշ» քրեակատարողական հիմնարկ Կորոնավիրուսի 229 նոր դեպք, մահացել է ևս 3 մարդ Մարդիկ ամաչելու են արսենթորոսյանների հանցակից լինելուց. Գևորգ Գրիգորյան Ճապոնիայում մեկ շաբաթում 10 մարդ Է մահացել շոգից Լևոն Ղասաբօղլյանի հոգեհանգիստը կկայանա Երևանում օգոստոսի 13-ին Հայաստանի ի՞նչ շահ է պաշտպանում ռեվոլյուշնֆյուրեր Նիկոլը՝ շնորհավորելով կոլխոզենֆյուրեր Լուկաշենկոյին. Վրթանեսյան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է համավարակի պայմաններում աշխարհին սպառնացող 3 գլխավոր վտանգները Օգոստոսի 13-ին վթարային ջրանջատում է լինելու «Ժողովուրդ». Հայաստանում մսի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է Պլանային գազանջատումներ Երևանում ու Սևանում «Ժողովուրդ». Հայաստանի ազգային արխիվի տնօրենի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Լույս չի լինելու Երևանում և 2 մարզում «Հրապարակ». Արսեն Թորոսյանը հաջորդ զոհին է թիրախավորել Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումները 26 խոստում, որի ճիշտ հակառակն է արել Նիկոլ Փաշինյանը․ ինֆոգրաֆիկա. Yerevan.Today Հայաստան-Բելառուս․ այդքան տարբեր «նմանություններ». 7or.am Ավտովթար Երևանում. բախվել են Subaru-ն ու Opel-ը. կա վիրավոր (լուսանկարներ). Shamshyan.com Բելառուսի ՆԳՆ ղեկավարը հանձնարարել է բողոքի ակցիաների ժամանակ «չկպնել» լրագրողներին Շենքի մուտքում բռնկված հրդեհը մարվել է Օգոստոսի 14-ին Երեւան - Դոնի Ռոստով մեկնող չվերթ կկայանա Երեւանում բեռնատար է կողաշրջվել․ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության (լուսանկարներ). Shamshyan.com Լիբանանի նախագահին հուլիսի 20-ին հայտնել են Բեյրութի նավահանգստում առկա վտանգավոր պայթուցիկ նյութերի առկայության մասին Իրանում ՀՀ դեսպանը այցելել է ԻԻՀ Իսլամական խորհրդի մեջլիս Այսօր գրանցվել է խախտումների նվազագույն քանակ. ՍԱՏՄ Ոստիկանները հացադուլ անող Իսրայել Հակոբկոխյանի նկատմամբ դիմակ չկրելու համար արձանագրություն կազմեցին Փրկարարները Հրազդանում հայտնաբերել են 41-ամյա տղամարդու դի Անհրաժեշտ է արդիականացնել Սևրի հաշտության պայմանագրի միջազգային ազդեցությունը. 10 կուսակցությունների հայտարարությունը Կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը կարող է հասանելի լինել արդեն աշնանը. Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտ Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով Ինքնամեկուսացման նոր կարգ է հաստատվել Պարետի սահմանված նորմերի խախտման համար դադարեցվել է 5071 կազմակերպության գործունեությունը ԱԱԾ նախկին տնօրենը նոր պաշտոն է ստացել (լուսանկար) Ղազախստանը վերսկսում է թռիչքները 7 երկրի հետ Կառավարությունը պետք է հասկանա՝ ո՞րն է հիմնական խնդիրը, որ կարողանա խափանել «մահերի մեքենան». Արթուր Վանեցյան «Առավոտ»