Երևան, 13.Օգոստոսի.2020, 00:00
Կորոնավիրուսի 229 նոր դեպք, մահացել է ևս 3 մարդ Հայաստանի ի՞նչ շահ է պաշտպանում ռեվոլյուշնֆյուրեր Նիկոլը՝ շնորհավորելով կոլխոզենֆյուրեր Լուկաշենկոյին. Վրթանեսյան Ամուլսարի վերաբերյալ մեր հայտարարություններն ուժի մեջ են. Ավինյան Պարետատունը պատրաստվում է վերանայել մի շարք վայրերում դիմակ պարտադիր կրելու պահանջը «Լուսավոր Հայաստանը» կներկայացնի «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծ. Էդմոն Մարուքյան Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց ևս մեկ ամսով Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 201-ով. գրանցվել է 3 մահ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում՝ 4 բալ, իսկ Երևանում՝ 3-4 բալ ուժգնությամբ Դատական նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 8-ը․ Յուրի Խաչատուրովի պաշտպանը չի կարողացել ներկայանալ Դատարանը շարունակում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով լսումները (ուղիղ)

Պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերը ապօրինի է շահագործում «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտին․ Hetq.am

Hetq.am-ը գրում է․

Սևանա լճի Սպիտակ Շորժա (White Shorja) լողափում փաստացի գործունեություն իրականացնողը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերն է` Արտյոմ Մելքումյանը:

Վերջինս տարածքի վարձակալ չէ, դիմել է «Սևան» ազգային պարկ անտառմաքրման աշխատանքներ իրականացնելու խնդրանքով, ինչից հետո տարածքում հայտնվել է ինքնակամ կառուցված ապօրինի մետաղական կոնստրուկցիա:

Ափը սեփականաշնորհված չէ

Դեռևս հուլիսի սկզբին տեղեկություն ստացանք, որ այս լողափը փաստացի շահագործողն առնչություն ունի պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ, ինչից հետո սկսվեց մեր նամակագրությունը «Սևան» ազգային պարկի հետ: Նախ նշենք, որ տարածքը սեփականաշնորհված չէ, այն պատկանում է «Սևան» ազգային պարկին, այսինքն` պետությանը, պարզապես տարածքի նկատմամբ կա վարձակալության իրավունք:

Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում գտնվող ափամերձ 3,34 հա հողամասի նկատմամբ վարձակալության և կառուցապատման իրավունքը դեռևս 2009 թվականին գրանցվել է Ռուբեն Չախմախչյանի անունով, սահմանվել է տարեկան 400 հազար 800 դրամ վարձավճար: Կառուցապատման իրավունքի ժամկետը սահմանվել է մինչև 2012 թվականի ապրիլի մեկը, սակայն, ինչպես հայտնում են «Սևան» ազգային պարկից, իրավունքի պետական գրանցումը չի դադարեցվել, և տարածքը փաստացի շահագործվում է:

Ռուբեն Չախմախչյանը Ռուսաստանում հայտնի ճարտարապետ է, ըստ կենսագրական տվյալների` վերջին տարիներին բնակվում է Մոսկվայում, սակայն 1989-1993 թվականներին եղել է Երևանի գլխավոր ճարտարապետի առաջին տեղակալը:

Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի` վարձակալ Ռուբեն Չախմախչյանը չի վճարել վարձավճարը, ինչի պատճառով «Սևան» ազգային պարկը հայցադիմում է ներկայացրել` գումարի բռնագանձման պահանջով: Հայցադիմումը սակայն վերադարձվել է հայցվորին, քանի որ կառուցապատման իրավունքի վաճառքի պայմանագրի ուսումնասիրությունից դատարանն արձանագրել է, որ Ռուբեն Չախմախչյանի հաշվառման վայրը ոչ թե Երևանում է, այլ Մոսկվայում:

Փաստական հանգամանքները հնարավոր չէ պարզել, քանի որ հայցադիմումը հետ է ուղարկվել, և գործի նյութերում ներառված բռնագանձման ենթակա գումարի չափի մասին տեղեկություն չկա:

Մեզ հաջողվեց կապ հաստատել նաև տարածքի վարձակալ Ռուբեն Չախմախչյանի հետ, վերջինս վստահեցրեց, որ հոդվածում հիշատակվող անձանց հետ որևէ առնչություն չունի, նույնիսկ չի ճանաչում: Չախմախչյանի խոսքով` հողամասը ձեռք բերելուց հետո բավական շատ գումար է ներդրել, այդտեղ կառուցել հանգստյան գոտի, սակայն այն չի շահագործել եկամուտ ստանալու համար: Ասում է` բարեգործական նպատակներով տրամադրել է ընտանիքների, որոնք նման հնարավորություն չունեին, այդ թվում նաև ընկերներին ու բարեկամներին: Չախմախչյանը լողափն արդեն չի շահագործում մի քանի տարի: Վերջինս դժվարացավ հիշել, թե որքան պարտք է կուտակել, սակայն ասաց, որ արդեն կապ է հաստատել «Սևան» ազգային պարկի ներկայացուցիչների հետ և վստահեցրել, որ ամբողջ պարտքը օգոստոսին կվերադարձնի:

Չախմախչյանը նաև հայտնեց, որ որպես ներդրումային ծրագիր ցանկանում է այդ ափում հյուրանոցային համալիր կառուցել, որի նախագծման աշխատանքներն արդեն իրականացրել է: 

Հայկ Սարգսյանի առնչությունը լողափին

Երբ զանգահարեցինք լողափի ֆեյսբուքյան էջում տեղադրված հեռախոսահամարով ու ներկայացանք որպես տարածքով հետաքրքրված անձ, ով ցանկանում է խոսել տնօրենի հետ, մեզ հետ կապ հաստատեց Արտյոմ Մելքումյան անունով անձը` ներկայանալով որպես տնօրեն և հաճախակի կրկնելով, որ «ամեն ինչ իր անունով է»: Մելքումյանը պատմեց, որ դիմել է «Սևան» ազգային պարկ` տարածքը բարեկարգելու համար, որն ի սկզբանե եղել է ճահճապատ, այժմ բիզնես է անում, հարկերը` վճարում:

Նշենք, որ օրենքի համաձայն, եթե վարձակալն իր հերթին մեկ այլ անձի կամ ընկերության տարածք է վարձակալության տալիս (ենթավարձակալություն), ապա պետք է կնքվի ենթավարձակալության պայմանագիր: Ենթավարձակալության պայմանագրերը, ըստ էության, կարող են չարտացոլվել «Սևան» ազգային պարկի արխիվում, սակայն այն չի կարող չլինել կադաստրային գործում:

Կադաստրի պետական կոմիտեի տվյալներով` տարածքի միակ վարձակալը Ռուբեն Չախմախչյանն է, որն ունի հողամասի կառուցապատման իրավունք, չկա ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունք:

Եւ այսպես, մեր զրուցակիցը մեր հարցերին ի պատասխան, թե ումից է վարձակալել տարածքը, որքան գումար է վճարում և այլն, միայն ասում էր, որ տարածքի փաստացի օգտագործողն ինքն է, ամեն ինչ իր անվամբ է, դիմել է «Սևան» ազգային պարկ և ունի օգտագործման թույլտվություն: Մելքումյանը, սակայն, հրաժարվեց իր խոսքով` բարեկարգման համար թույլտվության պայմանագիրը մեզ տրամադրել, ասելով` դիմեք ազգային պարկ:

«Ես ոչ մեկից ոչ վարձակալել եմ, ոչ էլ վարձով տվել, դիմել եմ, ինձ թույլատրել են, մաքրել եմ էդ ափը, բարեկարգել եմ, խնդիրն ինչո՞ւմն է»,- ասաց նա` հավելելով, որ շատ զբաղված է և չի կարող պայմանագիր ուղարկել:

Մեր հերթական հարցմանն ի պատասխան «Սևան» ազգային պարկից հայտնեցին, որ Արտոմ Մելքումյանը 2020 թվականի մայիսի 23-ին դիմել է «Սևան» ազգային պարկ և խնդրել թույլ տալ անտառմաքրման աշխատանքներ իրականացնել Արտանիշի մասնաճյուղի Դրախտիկ տեղամասի առաջին պահաբաժնի 9-րդ քառակուսում: «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ը Արտյոմ Մելքումյանի հետ մայիսի 27-ին կնքել է «Սևանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքների կատարման պայմանագիր»: ՊՈԱԿ-ի աշխատակիցները մաքրման աշխատանքներից հետո նույն տարածքում հայտնաբերել են ինքնակամ ապօրինի տեղադրված մետաղական կոնստրուկցիա, իսկ մաքրման տարածքին հարակից տարածքում` փայտյա շարժական տնակներ, ինչի վերաբերյալ կազմվել է արձանագրություն: Այն ներկայացվել է Շրջակա միջավայրի նախարարություն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին:

Արտյոմ Մելքումյանը, որը Հայկ և Նաիրի Սարգսյանների հետ մտերիմ հարաբերություններ ունի, նախ հրաժարվեց այդ կապից, ապա երբ ասացինք, որ բազմաթիվ նկարներ կան այդ մտերմությունը հավաստող, ասաց, որ Հայկի հետ վաղեմի ընկերներ են եղել, սակայն այժմ չեն շփվում: Երբ հիշեցրինք, որ օրեր առաջ Հայկ Սարգսյանը «Սպիտակ Շորժա» հանգստի գոտում էր, մասնակցում էր խնջույքին, որի մասին բազմաթիվ ԶԼՄ-ներ գրել են, ավելին` եղել է անգամ լողափի աշխատանքային համակարգչի դիմաց, Մելքումյանն ասաց, որ Հայկ Սարգսյանը իր հյուրն է եղել, դրա համար էլ մոտեցել է համակարգչին:

 

 

Մեր հեռախոսազրույցից հետո Արտյոմ Մելքումյանն իր ֆեյսբուքյան էջից հեռացրել է Հայկ և Նաիրի Սարգսյանների հետ համատեղ արված գրեթե բոլոր լուսանկարները:

 

 

ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, սակայն, անարձագանք թողեց թեմայի առնչությամբ մեր նամակը: Նա իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր լողափի սեփականատեր լինելու մասին հրապարակումներին` պնդելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում: Հայկ Սարգսյանը մեծ ցանկության դեպքում նույնիսկ չէր կարող լինել տարածքի սեփականատերը, քանի որ այն պատկանում է պետությանը, սակայն օրենսդիրը ոչինչ չէր գրել տարածքի փաստացի շահագործման մասին:

 

 

Հուլիսի 26-ի հայտնի իրադարձություններից հետո պարետատունը հուլիսի 28-ին 14 օրով դադարեցրեց «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտու հանրային սննդի գործունեությունը: Ըստ հաղորդագրության` նման պատժաչափ ողջ արտակարգ դրության ընթացքում կիրառվել է առաջին անգամ. խախտվել են կենդանի կատարմամբ երաժշտության արգելքի, մասսայական միջոցառումներ չկազմակերպելու, աշխատակիցների ու հանգստացողների դիմակ կրելու, դիմակների համար փակ աղբաման ունենալու, սեղանների և անձանց միջև սահմանված համապատասխան հեռավորություն պահպանելու, ջերմաչափման գրանցամատյանները պատշաճ լրացնելու սահմանված պահանջները:

Ուշագրավն այն է, որ լողափի ֆեյսբուքյան էջում հայտարարություն տեղադրվեց, որ պատրաստվում են բողոքարկել պարետատան որոշումը, քանի որ, ըստ իրենց, այն համաչափ չէ: Հաղորդագրությունից նաև պարզ դարձավ, որ լողափը չի պատրաստվում դադարեցնել գործունեությունը, պարզապես կոչ է անում գալ սեփական սննդով գալ և օգտվել ափի բոլոր ծառայություններից, բայց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու թույլտվություն պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերը չունի:

Վենգերը մերժել է «Բարսելոնայի» առաջարկը Հայ ազգը Երկիր մոլորակի վրայից բնաջնջելու թուրքական ծրագիրը իրականացնելուն կլծվեն ևս 100 զարեհսինանյաններ. Միհրդատ Մադաթյան (լուսանկարներ) Հաստատվեց հակաճգնաժամային 23-րդ միջոցառումը Արցախում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպք չի հաստատվել, 4 մարդ ապաքինվել է Հեղափոխության փայատերերը և տնօրենների խորհուրդը. Մարինե Սուքիասյան Սևանա լճի ափամերձ հատվածում մեկնարկել է ապօրինի կառույցների ապամոնտաժման գործընթացը Ինչ տարիքի են եղել կորոնավիրուսից մահացած պացիենտները ՄԻՊ հանձնարարությամբ կատարվել է չհայտարարված այց «Կոշ» քրեակատարողական հիմնարկ Կորոնավիրուսի 229 նոր դեպք, մահացել է ևս 3 մարդ Մարդիկ ամաչելու են արսենթորոսյանների հանցակից լինելուց. Գևորգ Գրիգորյան Ճապոնիայում մեկ շաբաթում 10 մարդ Է մահացել շոգից Լևոն Ղասաբօղլյանի հոգեհանգիստը կկայանա Երևանում օգոստոսի 13-ին Հայաստանի ի՞նչ շահ է պաշտպանում ռեվոլյուշնֆյուրեր Նիկոլը՝ շնորհավորելով կոլխոզենֆյուրեր Լուկաշենկոյին. Վրթանեսյան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է համավարակի պայմաններում աշխարհին սպառնացող 3 գլխավոր վտանգները Օգոստոսի 13-ին վթարային ջրանջատում է լինելու «Ժողովուրդ». Հայաստանում մսի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է Պլանային գազանջատումներ Երևանում ու Սևանում «Ժողովուրդ». Հայաստանի ազգային արխիվի տնօրենի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Լույս չի լինելու Երևանում և 2 մարզում «Հրապարակ». Արսեն Թորոսյանը հաջորդ զոհին է թիրախավորել Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումները 26 խոստում, որի ճիշտ հակառակն է արել Նիկոլ Փաշինյանը․ ինֆոգրաֆիկա. Yerevan.Today Հայաստան-Բելառուս․ այդքան տարբեր «նմանություններ». 7or.am Ավտովթար Երևանում. բախվել են Subaru-ն ու Opel-ը. կա վիրավոր (լուսանկարներ). Shamshyan.com Բելառուսի ՆԳՆ ղեկավարը հանձնարարել է բողոքի ակցիաների ժամանակ «չկպնել» լրագրողներին Շենքի մուտքում բռնկված հրդեհը մարվել է Օգոստոսի 14-ին Երեւան - Դոնի Ռոստով մեկնող չվերթ կկայանա Երեւանում բեռնատար է կողաշրջվել․ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության (լուսանկարներ). Shamshyan.com Լիբանանի նախագահին հուլիսի 20-ին հայտնել են Բեյրութի նավահանգստում առկա վտանգավոր պայթուցիկ նյութերի առկայության մասին Իրանում ՀՀ դեսպանը այցելել է ԻԻՀ Իսլամական խորհրդի մեջլիս Այսօր գրանցվել է խախտումների նվազագույն քանակ. ՍԱՏՄ Ոստիկանները հացադուլ անող Իսրայել Հակոբկոխյանի նկատմամբ դիմակ չկրելու համար արձանագրություն կազմեցին Փրկարարները Հրազդանում հայտնաբերել են 41-ամյա տղամարդու դի Անհրաժեշտ է արդիականացնել Սևրի հաշտության պայմանագրի միջազգային ազդեցությունը. 10 կուսակցությունների հայտարարությունը Կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը կարող է հասանելի լինել արդեն աշնանը. Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտ Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով Ինքնամեկուսացման նոր կարգ է հաստատվել Պարետի սահմանված նորմերի խախտման համար դադարեցվել է 5071 կազմակերպության գործունեությունը ԱԱԾ նախկին տնօրենը նոր պաշտոն է ստացել (լուսանկար) Ղազախստանը վերսկսում է թռիչքները 7 երկրի հետ Կառավարությունը պետք է հասկանա՝ ո՞րն է հիմնական խնդիրը, որ կարողանա խափանել «մահերի մեքենան». Արթուր Վանեցյան «Առավոտ» Նախկին բռնցքամարտիկ, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ է հայտարարել Կինը սպառնացել է պատշգամբից նետել երեխային (տեսանյութ) ԱԺ դեմ քվեարկեց «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» որոշման նախագծին Քաղաքացին ցած է նետվել կամրջից Գավառի դեպքերով միջանկյալ հաղթանակ․ Կոնտրա Լեգեմ փաստաբանական բյուրո Հպարտ եմ, որ ավագ որդիներս ծառայում են Հայրենիքին, իսկ փոքր որդիս գիտի՝ որտեղից է սկսվում Հայրենիքը. Սեյրան Օհանյան Կասեցումներ՝ Սևանի հյուրանոցներում, ուժեղացված ստուգայցեր՝ մարզերում և Երևանում. ԱԱՏՄ-ի ստուգայցերը Ամուլսարի վերաբերյալ մեր հայտարարություններն ուժի մեջ են. Ավինյան Վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է ՀՊՏՀ-ում տեղի ունեցած գործընթացներով Վաղը ևս սպասվում են ջրամատակարարման դադարեցումներ Փաստ է, որ ճգնաժամային կառավարման փորձ չունեցող իշխանությունները կորոնավիրուսի համավարակի իրավիճակի գնահատումը հենց սկզբից սխալ են արել. Արմենակ Դանիելյան Քաղաքական իշխանությունը անպատասխանատվության մեծագույն ներկայացուցիչն է. Հովհաննես Հարությունյան Մյասնիկյան գյուղի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համագյուղացուն դանակահարելու կասկածանքով Կորոնավիրուսի համար հատկացվող գումարները մսխում են նախարարի ընկերները. Նարեկ Մանթաշյան Կորոնավիրուսի հետևանքով 1000-ից ավել մարդ է մահանում, իսկ նախարարը իր կնոջ կազմակերպության վրա պետպատվերներ ա պաս անում, ատկատներով ա զբաղված. Կորյուն Գրիգորյան Պարետատունը պատրաստվում է վերանայել մի շարք վայրերում դիմակ պարտադիր կրելու պահանջը COVID-19 ախտորոշմամբ պացիենտներից 258-ը ծանր, 57-ը` ծայրահեղ ծանր վիճակում են Մարդիկ արդեն ինքնասպան են լինում այս վիճակից, դուք չե՞ք հասկանում լրջությունը. ցուցարարը՝ վարչապետի օգնականին «Լուսավոր Հայաստանը» կներկայացնի «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծ. Էդմոն Մարուքյան Բժիշկը պատմել Է ուղեղի վրա կորոնավիրուսի ազդեցության մասին Թուրքիայում փոխնահանգապետը սպանել է մորն ու եղբորը Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ Արարատ Միրզոյանը պատգամավորներին խնդրում է շտապ ներկայանալ Ազգային ժողովի նիստերի դահլիճ Օգոստոսի 12-13-ին սպասվում է Պերսեիդների ասուպային հոսք. Բյուրականի աստղադիտարան Հալեպում հայ համայնքն առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների և դեղորայքի խնդիր ունի Երևան և Սևան քաղաքներում կլինեն գազամատակարարման պլանային ընդհատումներ Ավտովթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված վարորդը հիվանդանոցում մահացել է Օտարերկրացիները կկարողանան ՀՀ ժամանել, հավաքների արգելքը վերացվում է. սահմանափակումները մեղմացվում են Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց ևս մեկ ամսով Հանցավոր անգործության հետևանքով օտարերկրյա ներդրումների համար նպաստավոր տնտեսական պայմաններով հագեցած Հայաստանը դարձել է ոչ գրավիչ. տնտեսագետ Լոռու մարզում ապօրինի ծառահատման դեպքերի ավելացում է նկատվում Արմեն Աբազյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Ինքնաբուխ պատահականությո՞ւն, թե՞... Միհրդատ Մադաթյան (լուսանկարներ) Քանի տարեկան են եղել կորոնավիրուսից մահացած պացիենտները Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 201-ով. գրանցվել է 3 մահ Լուկաշենկոն բացահայտեց Նիկոլի թիմի «երալաշությունը». Գագիկ Համբարյան Մինսկում ձերբակալել են զանգվածային անկարգությունների համակարգողներին Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդում ՀԿ-ներ ներգրավելու համար անցկացվում է մրցույթ Բալահովիտում վարորդը վրաերթի է ենթարկել այլ վթարի հետևանքով դեպքի վայրում գտնվող ՃՈ հետաքննիչին և 6 քաղաքացիների. Shamshyan.com