ՀՀ կոմունիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից հրահրած հերթական սադրանքը. հայտարարություն
ՀՀ կոմունիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից հրահրած հերթական սադրանքը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ կոմունիստական կուսակցությունը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«ՀՀ կոմունիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից հրահրած հերթական սադրանքը։ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից հրահրած հերթական սադրանքը, ՀՀ սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում Տաուշի շրջանում, որն ընդմիջումներով ու պարբերաբար սրմամբ ,շարունակվում է արդեն մի քանի օր: Ռազմական գործողությունների ընթացքում թիրախավորվել է նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակչությունը: Թշնամու ներխուժման բոլոր փորձերը կասեցվել են եւ նա դուրս է շպրտվել մեր սահմաններից, տալով բազմաթիվ զոհեր:
Ցավոք ,այդ արկածախնդրության արդյունքում մենք եւս ունենք զոհեր, ինչի կապակցությամբ ցավակցում ենք մեր հերոս նահատակների ընտանիքներին: Իրավիճակի հետագա սրացումը կանխելու նպատակով, Միջազգային հանրությունից պահանջում ենք խստորեն դատապարտել Ադրբեջանի եւ Թուրքիայի սադրիչ պահվածքը, գործադրել անհրաժեշտ գործուն մեխանիզմներ , թույլ չտալու մեր առանց այդ էլ պայթյունավտանգ տարածաշրջանի վերածումը ռազմական թաթերաբեմի, հագուրդ տալով վերոնշյալ զավթիչների պանթուրքական վաղեմի նկրտումներին : Քաջ գիտակցելով, որ այս ամենը գլոբալիզացիայի , իմպերիալիզմի նեխած հիվանդագին ծրագրերի դրսեւորումների արդյունքն է, այլ ոչ թե ժողովուրդների: Այս ամենը փորձ է արվում իրականացնել օրվա խամաճիկ ,կամակատար իշխանության կողմից:
Ելնելով ստեղծված ծանր իրավիճակից, լինելով պետականամետ ուժ,քաջ գիտակցելով պետության արժեքը,կոչ ենք անում համախմբվել անկախության տարիների եզակի ձեռքբերում հանդիսացող հայոց բանակի շուրջը եւ միահամուռ ուժերով դիմակայենք մեզ պատած հերթական արհավիրքին»։