Սա էլ հակառակորդի 120մմ-անոց չպայթած արկը․ Չինարիի համայնքապետ
Սա էլ հակառակորդի 120մմ-անոց չպայթած արկը, լրագրողներին մատնացույց անելով Չինարիի գնդակոծությունից հետո գյուղում ընկած արկը, ասել է համայնքապետ Սամվել Սաղոյանը։
«Խոշոր տրամաչափի 120 մմ-անոց հաուբիցի արկը սարի այն կողմից եկել խփել է այստեղ, երեւի անդրադարձում է ունեցել, թեքվել է, հարվածել է այս պատին ու չպայթելով ընկել այստեղ։ Ահա այդ մահաբեր արկը», ասել է Սամվել Սաղոյանը։
Հիշեցնենք, որ Չինարիի չպայթած արկի վերաբերյալ, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ասել է, որ արկի վնասազերծման հարցով զբաղվելու են պաշտպանության նախարարության մասնագետները։ Հրետակոծված վայրեր է այցելել նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու փաստեր հավաքելու եւ միջազգային կառույցներին ներկայացելու նպատակով։