Ակնալիճ գյուղում երկհարկանի տուն է այրվել
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 15-ին, ժամը 06:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակնալիճ գյուղի Բարեկամության փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։