Չկա ավելի տհաճ տեսարան, քան հիստերիան, բայց շատ հաճելի է, երբ դա տեսնում ես ԼՏՊ-ականների և նիկոլականների մոտ. Կորյուն Գրիգորյան
«Երիտասարդ դեմոկրատների ազգային լիգա» ՀԿ նախագահ Կորյուն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Չկա ավելի տհաճ տեսարան, քան հիստերիան, բայց շատ հաճելի է, երբ դա տեսնում ես ԼՏՊ-ականների և նիկոլականների մոտ:
Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած հանդիպումի մասին տեղեկություններից հետո սկսվեց մի իսկական հիստերիա:))) Էլ ֆեյկերով, էլ իրական էջերով մի խուճապ ու վայնասուն է սկսվել ԼՏՊ-ի և Նիկոլի կոցմնակիցների մոտ:
Եթե փորձեի վերնագրել այդ խուճապը, երևի այն կհնչեր ինչպես մեզ բոլորիս հայտնի "մկների ժողովում" արտահայտությունը. Վայ, մեր մահը մոտ է:
Այո, կա իսկական խուճապ, ակնհայտ խուճապ և դա դեռ այն ժամանակ, որ մենք հանգիստ նստած ենք, դեռ չենք դուրս եկել փողոց:
Իհարկե առնետավազքի սենսեյները շատ լավ են զգում իրենց փչովի նավակի խորտակումը և գիտեն, որ դա ոչ միայն կբերի իրենց պաշտոնանկություններին ու կզրկի իրենց յուղոտ պարգևատրումներից, այլ նաև կկանգնեցնի արդարադատության առաջ և կգամի անարգանքի սյունին:
Բոլորն են հասկանում, որ օտարն ու արհեստականը, չեն կարող ապրել բնական ճանապարհով ապրած ու գոյատևած մեր միասնական ազգ-պետությունում: Դրա համար են փորձում մեզ կոտրել, ճնշել ինչպես օրգանիզմն են զրկում իմունիտետից, որ դուրս չմղի օտար մարմինը: Մեզ ստիպում են համակերպվել օտար գործակալներին, օտար բարքերի կրողներին, օտարից սնվողին, օտարի ծառային:
Չի լինի, մենք հաղթել ենք Արցախում, հաղթել ենք քոռին, կհաղթենք նաև կլյաուզնիկ դասալիքին:
Եկել է ժամանակը հաղթանակների: Կհաղթենք մեր ներքին թշնամուն, կհաղթենք ինքներս մեզ և կհաղթահարենք մեր ազգի հերթական փորձությունը...