Վրաստանում կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք է գրանցվել
Անցած մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք է գրանցվել, հաղորդում է «Sputnik-Գրուզիա»-ն:
Վարակվածների ընդհանուր թիվը հասնում է 968-ի:
Վերջին մեկ օրում դուրս է գրվել 3 պացիենտ: Ընդհանուր առմամբ վիրուսից բուժվել է 844 պացիենտ:
Պանդեմիայի ողջ ընթացքում Վրաստանում մահացել է 15 մարդ:
Կարանտինի մեջ է գտնվում 4425 մարդ, ստացիոնարներում՝ 222 մարդ:
Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին: