Բաբաջանյանը ԼՀԿ-ի ցուցակով ստացած մանդատը ծառայեցնում է այլ կուսակցություն ստեղծելու համար․ Խաժակյան
ԿԸՀ-ն հարցին մոտեցավ կոնսերվատիվ տեսանկյունից այն իմաստով, երբ չտեսավ ակնհայտ իրավիճակը, որ այս խորհրդարանում չի կարող լինել որեւէ խմբակցությունում ընդգրկված պատգամավոր, հարցի լուծմանը մոտեցավ կոնսերվատիվ ճանապարհով: Այս մասին, այսօր՝ հուլիսի 8-ին, ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» ղեկավար Էդմոն Մարուքյանի ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը:
«ԿԸՀ-ն նայեց, թե տառացի ինչ լիազորություններ ունի, մինչդեռ մենք կարծում ենք, որ այս իրավիճակում, երբ կա մի պատգամավոր, որն ընտրվել է մի կուսակցության ցուցակով, ձեւավորել է նոր կուսակցություն եւ մանդատը, որ ստացել է ԼՀԿ-ի միջոցով, ծառայեցնում է բոլորովին այլ կուսակցություն ստեղծելու համար: Սա հակասում է ժողովրդի կամարտահայտությանը, խմբակցությանը տրված մանդատների հարաբերակցությանը: Մենք ողջունում ենք, որ Բաբաջանյանը կարող է քաղաքական ուժ ստեղծել, բայց դա չպետք է լինի ի հաշիվ «Լուսավոր Հայաստանին» տրված մանդատի: Եթե նա գոնե մեծամասնականով բավարար քվեաներ ստացած լիներ, կասեինք, որ նա որոշակի էլեկտորալ արժեք ունի
Նշենք, որ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել էր ԿԸՀ, որպեսզի «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը տրամադրվի մեկ լրացուցիչ մանդատ, քանի որ ԼՀԿ պատգամավորներից մեկը՝ Արման Բաբաջանյանը դուրս է եկել խմբակցությունից եւ խմբակցության մանդատները 18-ից դարձել են 17: ԿԸՀ-ն մերժեց դիմումը: