Սահմանադրագետ Վահագն Հովակիմյանը Եվրոպական կոնվենցիայում փոփոխությունների նախագիծ է ներկայացրել ԱԺ, որով դադարեցվելու են Եվրոպական դատարանի դատավորների լիազորությունները. Ալեքսանդր Կոչուբաև
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
ՀՐԱՏԱՊ
Մեր տեղեկություններով սահմանադրագետ Վահագն Հովակիմյանը Եվրոպական կոնվենցիայում փոփոխությունների նախագիծ է ներկայացրել ԱԺ, որով դադարեցվելու Եվրոպական դատարանի դատավորների լիազորությունները: Հաշվի առնելով հարցի հրատապությունը նախագիծը քննարկվելու է միանգամից 2-րդ ընթերցումով:
Նախագծի հեղինակը գտնում է, որ Եվրոպական դատարանը լեգիտիմության խնդիր ունի, իսկ Հայաստանի ժողովուրդը չի վստահում նրանց: Ավելի ուշ արդարադատության նախարարը կներկայացնի Եվրադատարանի դատավորներին վեթինգի ենթարկելու և նրանց գույքը կոպեկ առ կոպեկ հօգուտ պետբյուջեի բռնագանձելու նախագիծ: