Երևան, 15.Հուլիսի.2020, 00:00
Կորոնավիրուսը չի նահանջում. 1 օրում 515 նոր դեպք Սահմանին հարաբերական անդորր է. ՊՆ մամուլի խոսնակ Պաշտոնական. հայկական կողմը 2 զոհ ունի Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է ևս 5 մարդկային կորստի մասին Ադրբեջանցի գեներալի սպանության մասին լուրը հաստատվեց Դատարանը շարունակում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով լսումները (ուղիղ) Հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները․ ՊՆ խոսնակ Ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակում Բերդ համայնքի ուղղությամբ Գիշերը դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ․ ՊՆ խոսնակ Ադրբեջանը Չինարիի ուղղությամբ յոթ արկ է արձակել

«Քայլական» պատգամավորներն օրենքից դուրս են, բայց օրենքից վեր չեն. 7or.am

7or.am-ը գրում է.

Արդեն հայտնի է, որ Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ վարակված են նոր կորոնավիրուսով: Մեկը չի, երկուսը չեն: Ըստ որում, ոչ միայն իշխանության հայտնված «քայլական» մեծամասնությունից են, այլ նաև այլ խմբակցությունների ներկայացուցիչներ կան վարակվածների շարքերում: Բոլոր վարակվածներին, անձնապես, իհարկե, շուտափույթ առողջացում ենք մաղթում:

Ի վերջո, հաշված օրերի ընթացքում կորոնավիրուսից ազատվելու Փաշինյանի «հրաշագործ բուժման» օրինակը կա: Գուցե դա նաև իշխանական մյուս «սրբերի» դեպքո՞ւմ էլ աշխատի:

Ամեն դեպքում բավականին հիմնավոր կասկածներ կան, որ ԱԺ պատգամավորները, հատկապես «քայլական» մեծամասնության ներկայացուցիչները կարող են վարակված լինել կամ վարակվել են Սահմանադրական դատարանի վրա հարձակման վերջին արարի՝ արտահերթ նիստով Սահմանադրությունն անշնորհք կտրտել-կարկատելու ընթացքում: Ավելին, դժվար է համոզված լինել, որ վարակվածները չեն իմացել վարակված լինելու մասին, սակայն իրենց քաղաքական (կուսակցական) ղեկավարության պահանջով ստիպված են եղել մասնակցել ԱԺ այդ նիստերին՝ դառնալով նաև այլոց վարակելու պատճառ կամ առնվազն ստեղծելով նման լուրջ վտանգ:

Ի՞նչ է հուշում այս ամենը:

Իսկ այս ամենը հուշում է, որ երկիրը վարակային մղձավանջի մատնած, ու չնայած դրան՝ աներեսաբար ու անամոթաբար շարունակ վարակի սպառնալիքից ճամարտակող, տուգանքով դիմակ պարտադրող, շրջիկ բարձրախոսով բնակելի թաղամասերի բնակչության նյարդերի ու անդորրի վրա ազդող Փաշինյանն իրականում թքած ունի առողջապահական կամ վարակի տարածման հետ կապված խնդիրների վրա: Այնքան, որ հանուն անհրաժեշտ 89 ձայնն ապահովելու՝ կարող է վտանգի տակ դնել խորհրդարանի մանտավորների, նույնիսկ իրենը համարվող «քայլական» թիմի ներկայացուցիչների առողջությունը:

Սա, իհարկե, մի առանձնահատուկ նորություն չէ: Կառավարչապետը, որ երկիրը վերածել է հիվանդանոցի՝ բաց երկնքի տակ, որ վարակի ներթափանցման օրերին միտինգներ էր անում, դեռ մնացածը չհաշված, հազիվ թե նման «մանրուքներ» նկատի ունենա, ինչպիսին է մարդու առողջությունը: Մանավանդ, եթե սեղանին դրված է իր մտասևեռման՝ Սահմանադրական դատարանն ամեն գնով «գրավելու» հարցը:

Բայց այս ամենի հետ կապված նաև այլ հարցեր են ծագում:

Այն, որ «քայլական» պատգամավորներն ու առհասարակ իշխանության կողմնակիցներն ու «Նիկոլի վկաները» իրենց օրենքից դուրս են կարծում, այնքան ակնհայտ է, որ երևի միայն անդառնալիորեն «պողոսացածները» չեն տեսնում, մեկ էլ՝ «թավշանորացված» գլխավոր դատախազը:

Սակայն ամեն դեպքում, նաև՝ անկախ այն բանից, թե իրենք ինչ են կարծում, նրանք օրենքից վեր չեն: Մանավանդ, եթե դա իրենց իսկ ընդունած օրենքն է: Խոսքը կոնկրետ ՀՀ Քրեական օրենսգրքի 124.1 և 277.1 հոդվածների մասին է՝ կորոնավիրուսով վարակելը և արտակարգ դրության պայմանները, ինքնամեկուսացման կամ մեկուսացման կանոնները խախտելը:

Վերջերս հենց «քայլականների» նախաձեռնությամբ Քրեական օրենսգրքում կատարված այս լրացումները, ավելի ճիշտ դրանցով նախատեսված արարքների հատկանիշները կարծես թե առկա են: Համենայն դեպս, կան հիմնավոր կասկածներ:

Դրանից հետևում է, որ Հատուկ քննչական ծառայությունը, անկախ ամեն ինչից, պարտավոր է քննության գործընթաց սկսել: Մասնավորապես, պետք է պարզել. վարակված պատգամավորները ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում են վարակվել, արդյոք նրանք չե՞ն իմացել վարակված լինելու մասին և միտումնավո՞ր չեն թաքցրել այդ տեղեկությունն ԱԺ մյուս պատգամավորներից, նաև՝ աշխատակազմի անդամներից, մարդկանցից, ում հետ շփվում են:

Հիմնավոր կասկածներն է՛լ ավելի են խորանում նաև այն պատճառով, որ չնայած հաստատվել է, որ ԱԺ պատգամավորների շրջանում վարակ կա (ըստ որում, վարակվածների հետ նույն դահլիճում նիստի մասնակցածներն առնվազն կոնտակտավոր են և պետք է ստուգվեն), Փաշինյանը նրանց «քշում» է նոր նիստերի՝ Սահմանադրության փնթի ու զըռ-կարմիր լաթերով արած «կարկատանները» շպարելու, պետական իշխանության ուզուրպացումն ամբողջացնելու նպատակով:

Ու ընդհանրապես, եթե ինչ-որ տաքսու վարորդի դեմ գործ են հարուցում վարակված վիճակում աշխատելու համար, ապա վարակված պատգամավորների նկատմամբ առնվազն քննություն պետք է իրականացվի, իսկ հիմնավոր կասկածները հաստատվելու դեպքում՝ օրենքը կիրառվի ամբողջ խստությամբ, դեռ մի բան էլ ավելին: Այսինքն, ոչ թե տուգանքի սանկցիան կիրառվի, այլ կալանքի: Թող գնան ու մեկուսանան: Ավելի ճիշտ՝ մեկուսացվեն:

Եվ, մարդասիրական նկատառումներից ելնելով, հատկապես «քայլական» մանդատակիրներին ուղղված հուշում. հիշե՛ք, որքան էլ դուք կոխկրտեք օրենքները, ձեզ համարեք օրենքից դուրս (քրեական, թե՝ բարոյական), դուք օրենքից վեր չեք: Որքան էլ ոտքի տակ գցեք օրենքները, դուք ոչ թե օրենքից վեր եք, այլ ուղղակիորեն պատասխանատվության տակ: Ու որքան շարունակեք օրենքները տրորել, այնքան միայն ավելացնելու եք պատասխանատվության բեռը: Չնայած, արդեն այնքան եք ավելացրել, որ բարոյաքաղաքական ճողվածք եք ստացել:

Կրկին ադրբեջանական զինտեխնիկան բնակավայրերում է տեղակայված Կիպրոսի արտաքին գործերի նախարարը դատապարտել է Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան ՄԻՊ-ը երկրորդ միջանկյալ զեկույցն է ուղարկել միջազգային կառույցներին Տավուշի հրետանակոծության հարցով Սարի Թաղից 27-ամյա երիտասարդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan.com ԱԺ-ն քննարկում է հիվանդության հիմքով բացակա պատգամավորների գրավոր քվեարկելու հնարավորության հարցը Ակնալիճ գյուղում երկհարկանի տուն է այրվել Հակառակորդի կողմից Չինարիի վրա արձակած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է ևս մեկ քրգործ Երևանի Կապույտ մզկիթում պայթուցիկ սարքի վերաբերյալ ահազանգը կեղծ էր (տեսանյութ) «Դիլիջան» ազգային պարկի» անտառապահի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան. ՔԿ Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանին օգտագործել է տեղում առկա գրեթե բոլոր զինատեսակները Ռուբեն Հայրապետյանը հաղթել է ատենախոսության գործով դատը. ՀՊՏՀ ռեկտորի մրցույթը կասեցվել է Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորրը շարունակվում է. Արծրուն Հովհաննիսյան Մեկ զինծառայող գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, 5 զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության․ Շուշան Ստեփանյան Հայտնի է Գագիկ Ծառուկյանի կորոնավիրուսի կրկնակի թեստի պատասխանը Ինչ տարիքի են եղել կորոնավիրուսից մահացած պացիենտները Կորոնավիրուսը չի նահանջում. 1 օրում 515 նոր դեպք Ռումբի մասին ահազանգ՝ Երևանի կապույտ մզկիթում Ազատագրված դիրքում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի լուսանկարն իսկապես տպավորիչ է Օձուն-Թումանյան ճանապարհահատվածը փակ է լինելու «Ժողովուրդ». Սահմանադրական փոփոխությունների նախագիծը կքննարկեն փուլ առ փուլ Օպերացիա «Սլեպոյ սորոս» «Հրապարակ». ՍԴ-ում իրական ճգնաժամը հիմա է սկսվել Դոլարը նվազել է. արտարժույթների փոխարժեքներն այսօր «Իրավունք». Դպրոցները կբացվեն սեպտեմբերից, բուհերը` փետրվարից Գիշերը հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ. ՊՆ մամուլի խոսնակ «Հրապարակ». Իշխանական վրեժխնդրություն. Մարուքյանի եղբայրն ազատվել է աշխատանքից «Փաստ». Հարկային ու մաքսային բլոկներում կադրերի մասսայական թարմացում է սպասվում Վթարի պատճառով 21 ժամ ջուր չի լինելու ՀՀ մարզերից մեկում «Հրապարակ». Երբ կհաղթահարենք կորոնավիրուսի պիկը Սահմանին հարաբերական անդորր է. ՊՆ մամուլի խոսնակ Առաջիկա օրերի եղանակը Հայաստանում Ադրբեջանը սեփական գյուղերում թիրախավորում է սեփական բնակչությանը, ունենք ապացույցներ. Արծրուն Հովհաննիսյան Բերդ քաղաքում հակառակորդը թիրախավորել է 2 գործարան. Արծրուն Հովհաննիսյան Հայոց հաղթական բանակի շուրջ համախմբումը` բոլորիս պարտքն է. Արթուր Վանեցյան Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա մեկ զոհ, մեկ վիրավոր. Shamshyan.com 2008–ից ի վեր սա ամենամեծ անմիջական բախումն է hայ-ադրբեջանական սահմանին. Սեյրան Օհանյան Ի՞նչ հանգամանքներ կարող էին Ալիևին թվալ բարենպաստ՝ ակտիվ ռազմական գործողությունների վերսկսման համար. Գարեգին Պետրոսյան Բավ է բռնությանն ու սադրանքին. իսպանացի պատգամավորն անդրադարձել է Ադրբեջանի գործողություններին Տղաներն իրենց սուրբ արյամբ մեկ անգամ եւս սրբացրին արյունով գծված Հայոց սահմանները. Արշավիր Ղարամյան Մոնթե Մելքոնյան կիբեռ բանակը կոտրել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի գաղտնի տվյալները Հակառակորդի կրակոցից մահացած Գրիշա Մաթեւոսյանը Սիսիանից էր, մի քանի օրից պետք է զորացրվեր (լուսանկար) Ադրբեջանի կողմից հայկական գյուղերի հրետակոծումը առնվազն խախտում է միջազգային իրավունքի նորմերը. Ռոբերտ Հայրապետյան 24-ժամյա կասեցումներ՝ «Սպայկա»-ի գրասենյակում և «Դեուս Էքս» ընկերությունում Տնամերձում կանեփ էր ցանել, աճեցրել ու մշակել․ Արմավիրի ոստիկանների բացահայտումը Ամբողջ դատական նիստի ընթացքում անհաղորդ էր դատարանում տեղի ունեցողին, մտքով բանակի հետ էր․ Արամ Գրիգորյանը՝ Սեյրան Օհանյանի մասին Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական կայունությունը պահպանվում է. ՊԲ Ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ղեկավարությունը․ Բիյագովը՝ ՀԱՊԿ նիստում Զոհված զինծառայողներն առաջնագծում չեն եղել. Արծրուն Հովհաննիսյան Տավուշի հրետակոծությունների տեղեկությունները ներկայացվել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարին․ ՄԻՊ գրասենյակ Դատախազությունը միջոցներ է ձեռնարկել խոշտանգման դեպքերով նախնական քննության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Արմանաբաբաջանյան դավաճան, դու երկար ժամանակ է, փորձում ես քարկոծել և սարքել ազգի դավաճան գեներալ Գրիշա Խաչատուրովին, որ հիմա մեր այդ կարևորագույն ուղղությունը զրկված լիներ նման հրամանատարից․ Հովհաննես Հարությունյան Արման բաբաջանյանի նման տականքը իր լրատվականի միջոցով շարունակ փորձել է ցեխ շպրտել և պիտակավորել հերոսին․ Կորյուն Գրիգորյան Ինչո՞վ է զբաղված ՀՀ նախագահը, երբ երկիրը փաստացի պատերազմական վիճակում է․ Yerevan.Today Եվս երկու զոհ ունենք հայ-ադրբեջանական սահմանին Պաշտպանները միջնորդեցին լրացնել դատակոչի ցուցակը և դատարան հրավիրել մի շարք նախկին պաշտոնյաների ՏՄՊՊՀ-ն հրապարակել է «ՎԵՈՆ Արմենիա» և «ԹԻՄ» ընկերությունների համակենտրոնացումը պայմանով թույլատրելու մասին որոշումը ՇՎՏՄ կրկնայցերը շարունակվում են. իրականացվել են կասեցումներ «Առինջ մոլ»-ում Անլրջություն առանց սահմանների․ Top-news.am Ադրբեջանական հատուկ ծառայությունները տարածում են ապրիլյան պատերազմում զոհված հայ զինվորների ցուցակ Արսեն Խառատյանի կայքը լուր ա տարածում, որ հայերի կրակից ադրբեջանցի խաղաղ բնակիչ է զոհվել. Բորիս Մուրազի (լուսանկար) Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին գնահատել Քր․ Օր․-ի 300 հոդվածի սահմանադրականության հարցը Փրկարարները Գյումրիում արգելափակումից դուրս են բերել 130 ավտոմեքենա (տեսանյութ) Դադարեցվել է Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար գյուղերի և Չինարի գյուղի մի հատվածի գազամատակարարումը «Ադրբեջանցիները խուճապահար փախչում են». Աշոտ Սարգսյան Կրեմլը խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակով Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է 11 զոհի մասին տեղեկությունը․ մեծ մասը բարձրաստիճան սպաներ են Ադրբեջանը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով՝ դարձնելով թիրախ Ատելությունից մինչև դավաճանություն մեկ քայլ է, որը Արամ Զավենիչն արդեն կատարել է․ Zham.am Լրատվամիջոցներին կոչ ենք անում այս պայմաններում ձեռնպահ մնալ սահմանամերձ բնակավայրեր մուտք գործելուց․ Ոստիկանություն Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա Արարատի մարզի բնակչի անհետ կորելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ԱԳՆ-ն հրավիրել է դեսպան Իվան Կուլեբային Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարության առնչությամբ Ապազգային սրիկայի օտարածին ֆինանսավորմամբ լրատվականը ժամանակին փորձում էր վարկաբեկել մի մարդու, ով այսօր համազգային հպարտության խորհրդանիշ է․ Ն․ Մանթաշյան (լուսանկար) Հայկական ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ․ ՊՆ խոսնակ Պաշտոնական. հայկական կողմը 2 զոհ ունի ՀԱՊԿ-ը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է ևս 5 մարդկային կորստի մասին Պաշտպանական կողմը միջնորդում է կասեցնել քրեական գործի վարույթը և գործն ուղարկել ՍԴ Հակառակորդի կրակոցներից երկու ոստիկանի վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Նախագահ Քոչարյանը անգամ ակնարկ չի անում իր քաղաքական հավակնությունների մասին՝ գերակայելով հասարակական և պետական շահը․ Նարեկ Մանթաշյան